Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 150 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԾ
Ալէլուիա։

1 Օրհնեցէք զԱստուած ի սրբութեան նորա, օրհնեցէք զնա ի հաստատութեան զօրութեան նորա։

2 Օրհնեցէք զնա ի զօրութեան նորա, օրհնեցէք զնա ի բազում մեծութեան նորա։

3 Օրհնեցէք զնա ի ձայն օրհնութեան, օրհնեցէք զնա սաղմոսիւք եւ օրհնութեամբ՝՝։

4 Օրհնեցէք զնա ցնծութեամբ, գովեցէք զնա ուրախութեամբ։

5 Օրհնեցէք զնա ի բանս քաղցունս, օրհնեցէք զնա ի բարբառ լսելի. օրհնեցէք զնա ի ձայն գոհութեան։

6 Ամենայն հոգիք, օրհնեցէք զՏէր։՝՝ Այս Սաղմոս ինքնագիր Դաւթի արտաքոյ թուոց. ի ժամանակի զի ել նա նահատակ ընդդէմ Գողիադու, առաջի Սաւուղի։


Այս Սաղմոս ինքնագիր Դաւթի արտաքոյ թուոց. ի ժամանակի զի ել նա նահատակ ընդդէմ Գողիադու, առաջի Սաւուղի։

7 Փոքր էի ես յեղբարս իմ, եւ կրտսեր ի տան հօր իմոյ. արածէի զխաշինս հօր իմոյ։

8 Ձեռք իմ արարին սաղմոսարան, եւ մատունք իմ կազմեցին գործի օրհնութեան։

9 Իսկ արդ ո՞ պատմեսցէ զայս Տեառն իմում. ինքն Տէր ամենայնի՝ լուիցէ զամենայն։

10 Որ առաքեաց զհրեշտակ իւր եւ ամբարձ զիս ի հօտէ խաշանց հօր իմոյ, եւ օծ զիս յօծումն իւղոյ իւրոյ։

11 Եղբարք իմ գեղեցիկք եւ մեծամեծք, եւ ոչ հաճեցաւ ընդ նոսա Տէր։

12 Ելի ես ընդ առաջ այլազգւոյն, եւ նզովեցի զկուռս նորա։

13 Հանի զսուսերն ի նմանէ եւ հատի զգլուխ նորին, եւ բարձի զնախատինս յորդւոցն Իսրայելի։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan