ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 15 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԺԵ (ԺԶ) 1 Արձանագիր Դաւթի։ 2 Պահեա զիս, Աստուած, զի ես ի քեզ յուսացայ. ասացի Տեառն. Տէր իմ ես դու, եւ բարիք իմ ինձ ի քէն են։ 3 Սրբոց քոց որ են յերկրի քում, սքանչելի արարեր զամենայն կամս իմ՝՝ ի նոսա։ 4 Յաճախեսցին հիւանդութիւնք նոցա, յետ այսորիկ ապա վաղվաղեսցին. ոչ ժողովեցայց ի ժողովս՝՝ նոցա յարեանց, եւ ոչ յիշեցից զանուանս նոցա ի շրթունս իմ։ 5 Տէր բաժին ժառանգութեան իմոյ եւ բաժակի իմոյ, դու ես, որ այսրէն դարձուցանես զժառանգութիւն իմ յիս։ 6 Վիճակք ելին ինձ ընդ ընտիրս, եւ ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ։ 7 Օրհնեցից զՏէր որ իմաստուն արար զիս. մինչ ի գիշերի եւս խրատեցին զիս երիկամունք իմ։ 8 Յառաջագոյն տեսանէի զՏէր առաջի իմ յամենայն ժամ, զի է ընդ աջմէ իմմէ զի մի՛ սասանեցայց։ 9 Վասն այսորիկ ուրախ եղեւ սիրտ իմ, եւ ցնծացաւ լեզու իմ, եւս եւ մարմին իմ բնակեսցէ յուսով։ 10 Զի ոչ թողցես զանձն իմ ի դժոխս, եւ ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն։ 11 Ցուցեր ինձ զճանապարհս քո կենաց, լցուցեր զիս ուրախութեամբ երեսաց քոց, ի քաղցրութենէ վայելչութեան աջոյ՝՝ քո մինչեւ ի սպառ։ |