Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 149 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԽԹ
Ալէլուիա։

1 Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր, օրհնութիւն նմա յեկեղեցիս սրբոց։

2 Ուրախ եղեւ Իսրայէլ յԱրարիչ իւր, որդիք Սիոնի ցնծասցեն ի Թագաւորն իւրեանց։

3 Օրհնեսցեն զանուն նորա օրհնութեամբ, սաղմոսիւք եւ օրհնութեամբ սաղմոս ասասցեն նմա։

4 Հաճի Տէր ընդ ժողովուրդ իւր, եւ բարձր առնէ զհեզս ի փրկութեան։

5 Պարծեսցին սուրբքն փառօք, եւ ցնծասցեն ի հանգիստս իւրեանց.

6 եւ բարձր արասցեն զԱստուած բերանովք իւրեանց. սուրք երկսայրիք են ի ձեռս նոցա,

7 առնուլ հատուցումն ի հեթանոսաց, ի յանդիմանութիւն ամենայն ժողովրդոց,

8 կապել զթագաւորս նոցա կապանօք, զզօրաւորս նոցա ձեռակապօք երկաթեօք,

9 առնել ի նոսա զդատաստանն գրեալ. փառք այս են ամենայն սրբոց նորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan