Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 148 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԽԸ
Ալէլուիա. Անգեայ եւ Զաքարեայ։՝՝

1 Օրհնեցէք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց։

2 Օրհնեցէք զնա ամենայն հրեշտակք նորա, օրհնեցէք զնա ամենայն զօրութիւնք նորա։

3 Օրհնեցէք զնա արեգակն եւ լուսին, օրհնեցէք զնա ամենայն աստեղք եւ լոյս՝՝։

4 Օրհնեցէք զնա երկինք երկնից, եւ ջուրք՝ որ ի վերոյ քան զերկինս։

5 Օրհնեցէք զանուն Տեառն, զի նա ասաց եւ եղեն, հրամայեաց եւ հաստատեցան։

6 Կարգեաց զնոսա յաւիտեանս յաւիտենից, սահման ետ եւ ոչ անցանեն։

7 Օրհնեցէք զՏէր յերկրէ վիշապք, եւ ամենայն խորք,

8 հուր եւ կարկուտ, ձիւն եւ սառն, հողմ եւ մրրիկ որ առնէք զբան նորա,

9 լերինք եւ ամենայն բլուրք, ծառք պտղաբերք եւ ամենայն մայրք,

10 գազանք եւ ամենայն անասունք, սողունք եւ ամենայն թռչունք թեւաւորք,

11 թագաւորք երկրի եւ զօրք իւրեանց, իշխանք եւ ամենայն դատաւորք երկրի,

12 երիտասարդք եւ կուսանք, ծերք եւ տղայք.

13 օրհնեցէք զանուն Տեառն. բարձրացաւ անուն նորա միայն, խոստովանութիւն նմա յերկինս եւ յերկրի։

14 Բարձր առնէ Տէր զեղջեւր ժողովրդեան իւրոյ, օրհնութիւն յամենայն սրբոց նորա, յորդւոցն Իսրայելի, ժողովուրդ որ մերձ է առ Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan