Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 147 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԽԷ՝՝
Ալէլուիա. Անգեայ եւ Զաքարեայ։՝՝

1 Գովեա, Երուսաղէմ, զՏէր. եւ օրհնեա զԱստուած քո, Սիոն։

2 Զի զօրացոյց զնիգս դրանց քոց, եւ օրհնեաց զորդիս քո ի քեզ։

3 Որ եդ զսահմանս քո ի խաղաղութիւն, պարարտութեամբ ցորենոյ լցոյց զքեզ։

4 Առաքէ զբան իւր յերկիր, վաղվաղ ընթանան պատգամք նորա։

5 Դնէ զձիւն որպէս զասր, եւ զմէգ որպէս փոշի ցանեաց։

6 Արկանէ զսառն որպէս պատառս, առաջի ցրտոյ նորա ո՞ կարէ կալ։

7 Առաքէ զբան իւր եւ հալէ զնոսա, հնչեսցեն հողմք եւ գնասցեն ջուրք։

8 Պատմէ զբան իւր Յակոբայ, զարդարութիւն եւ զիրաւունս Իսրայելի։

9 Ոչ այսպէս արար ամենայն ազգաց Տէր, եւ զդատաստանս իւր ոչ յայտնեաց նոցա։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan