Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 145 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԽԵ (ՃԽԶ)

1 Ալէլուիա. Անգեայ եւ Զաքարեայ։՝՝

2 Օրհնեա, անձն իմ, զՏէր. օրհնեցից զՏէր ի կեանս իմ, սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ մինչեւ եմ ես։

3 Մի՛ յուսայք յիշխանս՝ յորդիս մարդկան, զի ոչ գոյ փրկութիւն ի նոսա։

4 Ելցէ հոգի ի նոցանէ՝ եւ դարձցին անդրէն ի հող, եւ յայնմ աւուր կորիցեն ամենայն խորհուրդք նոցա։

5 Երանի՛ ում Տէր Աստուած Յակոբայ օգնական է նմա, եւ յոյս նորա ի Տէր Աստուած է։

6 Որ արար զերկինս եւ զերկիր, զծով եւ զամենայն որ է ի նոսա. ո պահէ զճշմարտութիւն յաւիտեան,

7 եւ առնէ իրաւունս զրկելոց. տայ հաց քաղցելոց, եւ արձակէ զկապեալս Տէր։

8 Տէր բանայ զաչս կուրաց, եւ կանգնէ զգլորեալս Տէր. Տէր սիրէ զարդարս։

9 Տէր պահէ զպանդուխտս. զորբս եւ զայրիս ընդունի Տէր, եւ զճանապարհս ամպարշտաց կորուսանէ։

10 Թագաւորեսցէ Տէր յաւիտեան, Աստուած քո, Սիոն, ազգէ մինչեւ յազգ։ Ալէլուիա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan