ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 144 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԽԴ (ՃԽԵ) Օրհնութիւն Դաւթի։ 1 Բարձր առնեմ զքեզ, Աստուած իմ եւ Թագաւոր իմ, եւ օրհնեմ զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 2 Զօրհանապազ օրհնեցից զքեզ, եւ գովեցից զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ 3 Մեծ է Տէր եւ օրհնեալ է յոյժ, եւ մեծութեան նորա ոչ գոյ չափ։ 4 Ազգք եւ ազգք գովեսցեն զգործս քո, եւ զզօրութիւնս քո պատմեսցեն։ 5 Զմեծ վայելչութիւն փառաց սրբութեան քո խօսեսցին, եւ զսքանչելիս քո պատմեսցեն։ 6 Զզօրութիւն ահի քո ասասցեն, եւ զմեծութիւնս քո պատմեսցեն։ 7 Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն, եւ արդարութեամբ քով ցնծասցեն։ 8 Գթած եւ ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ։ 9 Քաղցր է Տէր առ ամենեսեան, եւ գթութիւն նորա ի վերայ ամենայն արարածոց իւրոց։ 10 Խոստովան եղիցին առ քեզ, Տէր, ամենայն գործք քո, եւ սուրբք քո օրհնեսցեն զքեզ։ 11 Զփառս արքայութեան քո ասասցեն, եւ զզօրութիւնս քո պատմեսցեն. 12 Ճանաչել որդւոց մարդկան զզօրութիւն քո, եւ զփառս մեծվայելչութեան արքայութեան քո։ 13 Արքայութիւն քո արքայութիւն ամենայն յաւիտենից, եւ տէրութիւն քո ազգէ մինչեւ յազգ։ Հաւատարիմ է Տէր յամենայն ի բանս իւր, եւ արդար է յամենայն ի գործս իւր։՝՝ 14 Հաստատէ Տէր զամենայն գայթակղեալս, եւ կանգնէ զամենայն գլորեալս։ 15 Աչք ամենեցուն ի քեզ յուսան, եւ դու տաս կերակուր նոցա ի ժամու. տաս դու նոցա եւ կերակրին։ 16 Բանաս զձեռն քո, եւ լցուցանես զամենեսեան քաղցրութեամբ կամօք քովք։ 17 Արդար է Տէր յամենայն ճանապարհս իւր, եւ սուրբ է յամենայն ի գործս իւր։ 18 Մերձ է Տէր առ ամենեսեան որ կարդան առ նա, առ ամենեսեան որ կարդան առ նա ճշմարտութեամբ։ 19 Զկամս երկիւղածաց իւրոց առնէ Տէր, աղօթից նոցա լսէ եւ կեցուցանէ զնոսա։ 20 Պահէ Տէր զամենեսեան ոյք սիրեն զնա, եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր։ 21 Զօրհնութիւնս Տեառն խօսեսցի բերան իմ. օրհնեսցէ ամենայն կենդանի զանուն սուրբ նորա յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից։ |