Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 143 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԽԳ (ՃԽԴ)
Սաղմոս Դաւթի. առ Գողիադ։՝՝

1 Օրհնեալ Տէր Աստուած իմ, որ ուսոյց զձեռս իմ ի պատերազմ, եւ զմատունս իմ ի ճակատամարտ։

2 Ողորմութիւն իմ եւ ապաւէն իմ, օգնական իմ եւ փրկիչ իմ. ապաւէն իմ, եւ ես յուսամ ի նա. ո հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ։

3 Տէր, ո՞ է մարդ զի յայտնեցար նմա, կամ որդի մարդոյ՝ թէ համարիս ինչ զնա։

4 Մարդ նանրութեան նմանեաց, եւ աւուրք նորա որպէս հովանի անցին։

5 Տէր, խոնարհեցո զերկինս եւ էջ, մերձեա ի լերինս՝ եւ ծխեսցին։

6 Փայլատակեա զփայլատակունս քո եւ խռովեա զնոսա, առաքեա զնետս քո եւ ցրուեա զնոսա։

7 Առաքեա զձեռն քո ի բարձանց եւ փրկեա զիս ի ջուրց բազմաց, եւ ի ձեռաց որդւոց օտարաց։

8 Որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց։

9 Աստուած, յօրհնութիւն նոր օրհնեցից զքեզ, տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացից քեզ։

10 Ո տացէ զփրկութիւն թագաւորաց մերոց, որ փրկելոցն իցէ զԴաւիթ ծառայ իւր ի սրոյ չարէ։

11 Փրկեա զիս եւ ապրեցո ի ձեռաց որդւոց օտարաց, որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց։

12 Որոց ուստերք իւրեանց՝՝ որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց, դստերք նոցա զարդարեալ եւ պաճուճեալ՝՝ ի նմանութիւն տաճարի.

13 շտեմարանք նոցա լի են եւ բղխեն ի միմեանս, խաշինք նոցա բազմածինք են եւ բազմանան ի գնացս իւրեանց.

14 անդեայք նոցա՝՝ պարարտք են. ոչ գոյ խրամատութիւն ցանկոյ նոցա, եւ ոչ աղաղակ ի հրապարակս նոցա։

15 Արդ երանեցից՝՝ ժողովրդեան որոց այս այսպէս է. նա՝ երանի՛ ժողովրդեան որոյ Տէր Աստուած է նոցա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan