Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 142 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԽԲ (ՃԽԳ)
Սաղմոս Դաւթի, ի ժամանակի զի հալածեաց զնա Աբիսողոմ որդի նորա։՝՝

1 Տէր, լուր աղօթից իմոց, ունկն դիր խնդրուածաց իմոց ճշմարտութեամբ քով. լուր ինձ արդարութեամբ քով։

2 Եւ մի՛ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քո, զի ոչ արդարանայ առաջի քո ամենայն մսեղի։

3 Հալածեաց թշնամին զանձն իմ, խոնարհ արար յերկիր զկեանս իմ. եւ նստոյց զիս ի խաւարի որպէս մեռեալ յաւիտենից։

4 Ձանձրացաւ յիս հոգի իմ, եւ սիրտ իմ խռովեցաւ յիս։

5 Յիշեցի զաւուրսն զառաջինս, խորհեցայ յամենայն ի գործս քո. յարարածս ձեռաց քոց խորհեցայ։

6 Համբարձի առ քեզ զձեռս իմ. անձն իմ որպէս զերկիր ծարաւի է առ քեզ։

7 Վաղվաղակի լուր ինձ, Տէր, զի նուաղեաց յինէն հոգի իմ. մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն, նմանիցեմ այնոցիկ որ իջանեն ի գուբ։

8 Լսելի արա ինձ առաւօտուց զողորմութիւնս քո, զի ես ի քեզ, Տէր, յուսացայ. ցոյց ինձ ճանապարհ յոր գնացից, զի առ քեզ, Տէր, համբարձի զանձն իմ։

9 Փրկեա զիս ի թշնամեաց իմոց, Տէր, զի զքեզ ապաւէն ինձ արարի։

10 Ուսո ինձ առնել զկամս քո, զի դու ես Աստուած իմ. Հոգի քո բարի առաջնորդեսցէ ինձ յերկիր ուղիղ։

11 Վասն անուան քո, Տէր, կեցուսցես զիս. արդարութեամբ քով հանցես ի նեղութենէ զանձն իմ.

12 ողորմութեամբ քով սատակեսցես զթշնամիս իմ. կորուսցես զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ քո եմ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan