Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 141 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԽԱ (ՃԽԲ)

1 Իմաստութիւն Դաւթի. աղօթք, ի ժամանակի զի էր նա յայրի անդ։

2 Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի։

3 Սփռեցից առաջի Տեառն զաղօթս իմ, եւ զնեղութիւնս իմ առաջի նորա պատմեցից։

4 Ի նուաղել յինէն հոգւոյ իմոյ, դու, Տէր, ծանեար զշաւիղս իմ, ի ճանապարհ յոր եւ գնայի՝ թաքուցաւ ինձ որոգայթ։

5 Հայէի յաջմէ եւ տեսանէի, եւ ոչ ոք էր որ ճանաչէր զիս. կորեաւ յինէն փախուստ իմ՝՝, եւ ոչ ոք էր որ խնդրէր զանձն իմ։

6 Աղաղակեցի առ քեզ, Տէր, եւ ասացի. Դու ես յոյս եւ բաժին իմ յերկրին կենդանեաց։

7 Նայեաց, Տէր, յաղօթս իմ, զի ես խոնարհ եղէ յոյժ. ապրեցո զիս ի հալածչաց իմոց, զի հզօր եղեն քան զիս։

8 Տէր, հան ի բանտէ զանձն իմ, գոհանամ զանուանէ քումմէ. ինձ սպասեն արդարք քո մինչեւ՝՝ հատուսցես ինձ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan