ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 140 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԽ (ՃԽԱ) Սաղմոս Դաւթի։ 1 Տէր, կարդացի առ քեզ, եւ լուր ինձ՝՝, նայեաց ի ձայն աղօթից իմոց ի կարդալ իմում առ քեզ։ 2 Ուղիղ եղիցին աղօթք իմ որպէս խունկ առաջի քո, Տէր, համբարձումն ձեռաց իմոց պատարագ երեկոյի։ 3 Դիր, Տէր, պահապան բերանոյ իմոյ, եւ դուռն ամուր շրթանց իմոց, 4 զի մի՛ խոտորեսցի սիրտ իմ բանիւ չարութեան, ի պատճառել զպատճառս մեղաց ընդ մարդս որ գործեն զանօրէնութիւն. ոչ եղէց կցորդ ընտրելեաց նոցա։ 5 Խրատեսցէ զիս արդարն ողորմութեամբ՝՝ ակն յանդիման արասցէ զիս, եւղ մեղաւորի մի՛ օծցէ զգլուխ իմ, եւ աղօթք իմ ըստ կամաց նորա՝՝։ 6 Ընկլան մերձ առ վիմին դատաւորք նոցա. լուիցեն զբանս իմ, զի քաղցունք են։ 7 Որպէս թանձրութիւն հողոյ զի սփռեալ է ի վերայ երկրի՝ ցրուեսցին ոսկերք նոցա մերձ ի դժոխս։՝՝ 8 Առ քեզ, Տէր, Տէր, են աչք իմ, ի քեզ յուսացայ, մի՛ հաներ զհոգի յինէն։ 9 Պահեա զիս յորոգայթէ որ թաքուցաւ ինձ, ի գայթակղութենէ՝ ոյք գործեն զանօրէնութիւն։ 10 Անկցին ի ցանցս նորա մեղաւորք, միայն եմ ես՝՝ մինչեւ անցից։ |