Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 139 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԼԹ (ՃԽ)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

2 Ապրեցո զիս, Տէր, ի մարդոյ չարէ, յառնէ անիրաւէ փրկեա զիս։

3 Խորհեցան զանօրէնութիւն ի սիրտս իւրեանց, զօր ամենայն պատրաստեցան ի պատերազմ։

4 Սրեցին զլեզուս իւրեանց որպէս զօձի, եւ թոյնք իժից ի ներքոյ շրթանց նոցա։

5 Պահեա զիս, Տէր, ի ձեռաց մեղաւորի, եւ ի մարդոյ չարէ փրկեա զիս. խորհեցան խափանել զգնացս իմ։

6 Թաքուցին ամբարտաւանք որոգայթ ինձ. լարս ձգեցին որոգայթ ոտից իմոց, շուրջ զշաւղօք իմովք եդին ինձ գայթակղութիւն։

7 Ասացի Տէր Աստուած իմ ես դու. ունկն դիր, Տէր, ձայնի աղօթից իմոց։

8 Տէր, Տէր զօրութիւն փրկութեան իմոյ, հովանի գլխոյ իմոյ յաւուր պատերազմի։

9 Մի՛ մատներ զիս, Տէր, ի ցանկութիւն մեղաւորաց ոյք խորհեցան վասն իմ, մի՛ ընդ վայր հարկաներ զիս՝՝, զի մի՛ երբեք բարձրասցին, եւ խորհուրդք նոցա մի՛ կատարեսցին.

10 վախճան կատարածի նոցա՝՝ վաստակ շրթանց իւրեանց ծածկեսցէ զնոսա։

11 Արկցես ի վերայ նոցա կայծակունս հրոյ, եւ կործանեսցես զնոսա. ի տառապանաց մի՛ կարասցեն կեալ։՝՝

12 Մարդոյ լեզուանւոյ մի՛ յաջողեսցի ի վերայ երկրի, զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ։

13 Ծանեայ զի առնես, Տէր, դատաստան աղքատի, եւ իրաւունս տնանկի։

14 Արդարք գոհասցին զանուանէ քումմէ. բնակեսցեն ուղիղք առաջի երեսաց քոց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan