Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 137 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԼԷ (ՃԼԸ)
Սաղմոս Դաւթի։

1 Խոստովան եղէց քեզ, Տէր, բոլորով սրտիւ իմով. առաջի հրեշտակաց սաղմոս ասացից քեզ։

2 Զի լուար զբանս բերանոյ իմոյ,՝՝ երկիր պագից ի տաճար սուրբ քո, եւ խոստովան եղէց անուան քում վասն ողորմութեան եւ ճշմարտութեան քո. մեծ արարեր յամենայնի զանուն սուրբ քո՝՝։

3 Յորում աւուր կարդամ առ քեզ վաղվաղակի լուր ինձ, եւ բազում արասցես զօրութիւնս յանձն իմ։

4 Խոստովան եղիցին առ քեզ ամենայն թագաւորք երկրի, զի լուան զբանս բերանոյ քո.

5 եւ օրհնեսցեն զճանապարհս քո. մեծ են փառք Տեառն։

6 Բարձր է Տէր, զխոնարհս տեսանէ, զբարձունս ի հեռաստանէ ճանաչէ։

7 Թէ գնացից ես ի մէջ նեղութեանց, կեցուսցես զիս. ի բարկութենէ թշնամւոյն ձգեցեր զձեռն քո, եւ փրկեաց զիս աջ քո։

8 Եւ Տէր հատուսցէ ընդ իմ. Տէր, ողորմութիւն քո յաւիտեան. զգործս ձեռաց քոց մի՛ անտես առներ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan