Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 131 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԼԱ (ՃԼԲ)
Օրհնութիւնք աստիճանաց։

1 Յիշեա, Տէր, զԴաւիթ, եւ զամենայն հեզութիւն նորա։

2 Որպէս երդուաւ Տեառն, եւ ուխտս եդ Աստուծոյ Յակոբայ.

3 թէ ոչ մտից ի յարկս տան իմոյ, թէ ելից յանկողինս մահճաց իմոց,

4 թէ տաց քուն աչաց իմոց, կամ նինջ արտեւանաց իմոց, կամ հանգիստ իրանաց իմոց,

5 մինչեւ գտից զտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակոբայ։՝՝

6 Ահա լուաք զնմանէ յԵփրաթա, եւ գտաք զնա ի դաշտս մայրեաց։

7 Մտցուք ի յարկս նորա, երկիր պագցուք ի տեղւոջ ուր կացեալ են ոտք նորա։

8 Արի, Տէր, ի հանգիստ քո, դու եւ տապանակ կտակի սրբութեան քո։

9 Երիցունք քո զգեցցին զարդարութիւն, եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն։

10 Վասն Դաւթի սիրելւոյ քո, մի՛ դարձուցաներ զերեսս քո յօծելոյ քումմէ։՝՝

11 Երդուաւ Տէր Դաւթի ճշմարտութեամբ եւ ոչ ստեաց նմա. Ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո։

12 Թէ պահեսցեն որդիք քո զօրէնս իմ, եւ զվկայութիւնս իմ զոր ուսուցից նոցա, որդիք նոցա նստցին յաւիտեանս յաւիտենից յաթոռ քո։

13 Հաճեցաւ Տէր ընդ Սիոն, եւ ընտրեաց բնակել ի նմա.

14 ասէ. Այս է հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից, ի սմա բնակեցայց զի հաճեցայ ընդ սա։

15 Զորս սորա օրհնելով օրհնեցից, եւ զաղքատս սորա լցուցից հացիւ։

16 Երիցանց սորա զգեցուցից զփրկութիւն, եւ սուրբք սորա ցնծալով ցնծասցեն։

17 Անդ ծագեցից զեղջեւր ի Դաւիթ, պատրաստ արարից զճրագ օծելոյ իմոյ։

18 Թշնամեաց նորա զգեցուցից զամօթ, այլ ի վերայ նորա ծաղկեսցի սրբութիւն իմ՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan