Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԺԳ (ԺԴ)
Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

1 Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ՝ Ոչ գոյ Աստուած. ապականեցան եւ պղծեցան յանօրէնութեան իւրեանց, եւ ոչ ոք է որ առնէ զբարի։

2 Տէր յերկնից նայեցաւ յամենայն որդիս մարդկան, տեսանել թէ իցէ՞ ոք իմաստուն որ խնդրիցէ զԱստուած։

3 Ամենեքեան խոտորեցան, ի միասին անպիտանացան. ոչ ոք է որ առնէ զբարի, եւ չէ ոք մինչեւ ի մի։

4 Որպէս ոչ ծանիցեն ամենեքեան ոյք գործեն զանօրէնութիւն, ոյք ուտէին զժողովուրդ իմ որպէս կերակուր հացի, եւ առ Տէր ոչ կարդացին։

5 Անդ երկիցեն զերկեւղ ուր ոչ իցէ երկեւղ, զի Տէր՝՝ է յազգս արդարոց։

6 Զխորհուրդ աղքատի յամօթ արարին, զի Տէր է յոյս նորա։

7 Ո՛ տացէ ի Սիոնէ զփրկութիւն Իսրայելի. ի դարձուցանել Տեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ, ցնծասցէ Յակոբ եւ ուրախ եղիցի Իսրայէլ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan