Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 129 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԻԹ (ՃԼ)

1 Օրհնութիւնք աստիճանաց։

2 Ի խորոց կարդացի առ քեզ, Տէր. Տէր, լուր ձայնի իմում. եղիցին ականջք քո, ի լսել զձայն աղօթից իմոց։

3 Թէ զանօրէնութիւնս իմ քննես, Տէր, Տէր, իսկ ո՞ կարէ կալ առաջի քո։

4 Զի ի քէն է քաւութիւն. վասն անուան քո համբերի, Տէր։

5 Համբեր անձն իմ բանի քում, յուսացաւ անձն իմ ի Տէր։

6 Ի պահէ առաւօտու մինչեւ յերեկոյ,

7 ի պահէ առաւօտու յուսացաւ՝՝ Իսրայէլ ի Տէր. ի Տեառնէ է ողորմութիւն, եւ բազում ի նմանէ է փրկութիւն.

8 եւ նա փրկէ զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan