Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 127 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԻԷ (ՃԻԸ)
Օրհնութիւնք աստիճանաց։

1 Երանի՛ ամենեցուն ոյք երկնչին ի Տեառնէ, եւ գնան ի ճանապարհս նորա։

2 Զվաստակս ձեռաց քոց կերիցես, երանի է քեզ, եւ բարի եղիցի։

3 Կին քո որպէս այգի վայելուչ՝՝ յանկիւնս տան քո, որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ շուրջ զսեղանով քով։

4 Այսպէս օրհնեսցի ամենայն մարդ որ երկնչի ի Տեառնէ։

5 Օրհնեսցէ զքեզ Տէր ի Սիոնէ, եւ տեսցես դու զբարութիւն յԵրուսաղէմ զամենայն աւուրս կենաց քոց.

6 տեսցես դու զորդիս որդւոց քոց։ Խաղաղութիւն ի վերայ Իսրայելի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan