Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 126 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԻԶ (ՃԻԷ)
Օրհնութիւնք աստիճանաց։

1 Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա. եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա։

2 Ի նանիր է ձեզ յառնելն կանխաւ. արդ արիք՝ մինչչեւ էք ննջեցեալ, եւ ոյք ուտէք զհաց ցաւոց, ի ժամանակի որպէս տացի՝՝ քուն սիրելեաց իւրոց։

3 Ժառանգութիւն Տեառն որդիք են, որոյ վարձք իւր են, այն է պտուղ որովայնի իւրոյ՝՝։

4 Որպէս նետք ի ձեռս հզօրի, այնպէս են որդիքն թօթափելոց։

5 Երանի՛ որ ելից զցանկութիւն իւր ի նոցանէն. մի՛ ամաչեսցեն՝ յորժամ խօսեսցին թշնամիք նոցա ընդ նոսա առ դրանն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan