ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 123 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԻԳ (ՃԻԴ) Օրհնութիւնք աստիճանաց ։ 1 Եթէ ոչ Տէր էր առ մեզ, ասասցէ Իսրայէլ. 2 Եթէ ոչ Տէր էր առ մեզ, ընդ յառնել մարդկան ի վերայ մեր, 3 կենդանւոյն կամէին կլանել զմեզ, ի բարկանալ սրտմտութեամբ նոցա ի վերայ մեր. 4 ապա եւ ջուրք ուրեմն ընկլուզանէին զմեզ, ընդ ուղխս անցին անձինք մեր. 5 անցին անձինք մեր ընդ ջուրս անդադարս։ 6 Օրհնեալ է Տէր, որ ոչ ետ զմեզ յորս ատամանց նոցա։ 7 Անձինք մեր ապրեցան որպէս ճնճղուկ յորոգայթէ որսողաց. որոգայթք նոցա փշրեցան, եւ մեք ապրեցաք։ 8 Օգնութիւն է մեզ յանուանէ Տեառն, որ արար զերկինս եւ զերկիր։ |