Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 121 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԻԱ (ՃԻԲ)
Օրհնութիւնք աստիճանաց ։

1 Ուրախ եղէ ես ոյք ասէին ցիս. Ի տուն Տեառն երթիցուք մեք։

2 Հասեալ կային ոտք մեր առ դրունս քո, Երուսաղէմ։

3 ԶԵրուսաղէմ շինեալ քաղաք, եւ բնակութիւն իւր շուրջ զնովաւ։՝՝

4 Անդ ելին ազգք, ազգք Տեառն, վկայութիւնք Իսրայելի, խոստովան լինել անուան Տեառն։

5 Անդ արկեալ են աթոռք դատաստանի, աթոռս արկեալ ի տան Դաւթի։

6 Հարցէք զողջունէ զԵրուսաղեմի, եւ զշինութենէ՝ ոյք սիրէք զնա։՝՝

7 Եղիցի խաղաղութիւն ի զօրութեան քում, եւ շինութիւն յաշտարակս յամուրս՝՝ քո։

8 Վասն եղբարց եւ ընկերաց իմոց խօսեցայ զխաղաղութիւն վասն քո.

9 եւ վասն տան Տեառն Աստուծոյ մերոյ խնդրեցաք զբարութիւն քեզ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan