ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ԺԲ (ԺԳ) Ի կատարած. Սաղմոս Դաւթի։ 1 Մինչեւ յե՞րբ, Տէր, մոռանաս զիս ի սպառ, մինչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո յինէն։ 2 Մինչեւ յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ, եւ ցաւք սրտի իմոյ զաւուրս։ 3 Մինչեւ ցե՞րբ բարձրանայ թշնամին ի վերայ իմ։ 4 Նայեա եւ լուր ինձ, Տէր Աստուած իմ. լոյս տուր, Տէր, աչաց իմոց, զի մի՛ երբեք ննջեցից ի մահ։ 5 Մի՛ ասասցէ թշնամին իմ թէ՝ Յաղթեցի նմա, կամ նեղիչք իմ ցնծասցեն թէ ես սասանեցայց։ 6 Ես յողորմութիւնս քո, Տէր, յուսացայ, ցնծացաւ սիրտ իմ ի փրկութեան քում. օրհնեցից զՏէր, զԲարերարդ իմ։ |