ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 119 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ՍԱՂՄՈՍ ՃԺԹ (ՃԻ) Օրհնութիւնք աստիճանաց։ 1 Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ։ 2 Տէր, փրկեա զանձն իմ ի շրթանց նենգաւորաց եւ ի լեզուէ չարէ։ 3 Զի՞ տացի քեզ կամ զի՞նչ յաւելցի, լեզու նենգաւոր։ 4 Որպէս նետք հզօրի, զի մխեալ կայծակամբք կաղնւոյ։ 5 Վայ է ինձ՝ զի ընդ երկար՝՝ եղեւ պանդխտութիւն իմ, բնակեցի ես ի վրանս Կեդարու։ 6 Բազում անգամ բնակեաց անձն իմ ընդ այնոսիկ ոյք ատէին զողջոյն։ 7 Ես էի խաղաղարար. յորժամ խօսէի՝ մարտնչէին ընդ իս։ |