Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 118 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԺԸ (ՃԺԹ)
Ալէլուիա։

1 Երանեալ են ամբիծք ի ճանապարհի, եւ ոյք գնան յօրէնս Տեառն։

2 Երանի ոյք քննեն զվկայութիւնս նորա, բոլորով սրտիւ իւրեանց խնդրեսցեն զնա։

3 Ոչ թէ որ՝՝ գործեն զանօրէնութիւն, ի ճանապարհս նորա գնասցեն։

4 Դու պատուիրեցեր զպատուիրանս քո, ի պահել ինձ յոյժ։

5 Օ՛շ թէ յաջողեալ էին ինձ ճանապարհք իմ, պահել ինձ զարդարութիւնս քո։

6 Յայնժամ ես ոչ ամաչէի ի զգուշանալ ինձ ի պատուիրանս քո։

7 Խոստովան եղէց քեզ, Տէր, յուղղութիւն սրտի իմոյ. որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո։

8 Զիրաւունս քո պահեցի, մի՛ թողուր զիս մինչեւ ի սպառ։

9 Ի՞ւ ուղղեսցէ երիտասարդ զճանապարհս իւր, այլ ի պահել զբանս քո։

10 Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ, մի՛ մերժեր զիս ի պատուիրանաց քոց։

11 Ի սրտի իմում թաքուցի զբանս քո, որպէս զի մի՛ մեղայց քեզ։

12 Օրհնեալ ես դու, Տէր, ուսո ինձ զարդարութիւնս քո։

13 Շրթամբք իմովք պատմեցից զամենայն իրաւունս բերանոյ քո։

14 Ի ճանապարհս վկայութեանց քոց զուարճացայ, որպէս յամենայն ի մեծութեան։

15 Ի պատուիրանս քո հոգացայ, եւ զգուշացայ ի ճանապարհս քո։

16 Զիրաւունս քո խօսեցայ, եւ ոչ մոռացայ՝՝ զբանս քո։

17 Հատո ծառայի քում, զի կեցից եւ պահեցից զբանս քո։

18 Զարթո զաչս իմ, եւ նայեցայց ի սքանչելիս օրինաց քոց։

19 Պանդուխտ եմ ես յերկրի, մի՛ թաքուցաներ յինէն զպատուիրանս քո։

20 Փափաքեաց անձն իմ ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ժամ։

21 Սաստեցեր ամբարտաւանից, անիծեալ ոյք խոտորեցան ի պատուիրանաց քոց։

22 Ի բաց արա յինէն զնախատինս եւ զարհամարհանս, զի զվկայութիւնս քո խնդրեցի։

23 Քանզի նստան իշխանք եւ չարախօսէին զինէն, այլ ծառայ քո խորհէր յիրաւունս քո։

24 Զի վկայութիւնք քո խօսք իմ էին, եւ խորհուրդք իմ արդարութիւն քո՝՝։

25 Մերձեցաւ անձն իմ ի հող, Տէր, կեցո զիս ըստ բանի քում։

26 Զճանապարհս իմ պատմեցի քեզ եւ լուար ինձ, ուսո ինձ զարդարութիւնս քո։

27 Ի ճանապարհս արդարութեանց քոց իմաստուն արա զիս, եւ քննեցից զսքանչելիս քո։

28 Տքնեցաւ անձն իմ առ ի ձանձրանալ, հաստատեա զիս ի բանս քո։

29 Զճանապարհս մեղաց ի բաց արա յինէն, եւ յօրէնս քո ողորմեա՝՝ ինձ։

30 Զճանապարհս ճշմարտութեան քո ընտրեցի, եւ զիրաւունս քո ես ոչ մոռացայ։

31 Մերձեցայ ես ի վկայութիւնս քո, Տէր, մի՛ յամօթ առներ զիս։

32 Ի ճանապարհս պատուիրանաց քոց ընթացայ, զի անդորր արարեր սրտի իմոյ։

33 Օրէնսգէտ արա զիս, Տէր, ի ճանապարհս իրաւանց քոց, եւ խնդրեցից զնա յամենայն ժամ։

34 Իմաստուն արա զիս, եւ քննեցից զօրէնս քո՝՝, եւ պահեցից զնա բոլորով սրտիւ իմով։

35 Առաջնորդեա ինձ ի շաւիղս պատուիրանաց քոց, զի ընդ նոսա հաճեցայ։

36 Խոնարհեցո զսիրտ իմ ի վկայութիւնս քո, եւ մի՛ յագահութիւն։

37 Դարձո զաչս իմ, զի մի՛ տեսից զնանրութիւն, ի ճանապարհս քո կեցո զիս։

38 Հաստատեա ծառայի քում զբան քո՝ յերկեւղ քո։

39 Հան յինէն զնախատինս զոր եւ կարծեցի՝՝, զի դատաստանք քո քաղցր են։

40 Ահա ցանկացայ պատուիրանաց քոց, յարդարութեան քում կեցո զիս։

41 Եկեսցէ ի վերայ իմ ողորմութիւն քո, Տէր, եւ փրկութիւն քո ըստ բանի քում։

42 Տաց պատասխանի ոյք նախատեն զիս բանիւք, զի ես ի բանս քո յուսացայ։

43 Մի՛ ի բացեայ առներ ի բերանոյ իմմէ զբան ճշմարտութեան մինչեւ յոյժ, զի յիրաւունս քո յուսացայ։

44 Պահեցի զօրէնս քո յամենայն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։

45 Գնայի ես յանդորրու, զի զպատուիրանս քո խնդրեցի։

46 Խօսէի զվկայութիւնս քո առաջի թագաւորաց, եւ ոչ ամաչէի։

47 Խորհէի ի պատուիրանս քո զոր սիրեցի։

48 Ամբարձի զձեռս իմ ի պատուիրանս քո զոր սիրեցի, եւ խորհէի յարդարութեան քում։

49 Յիշեա զբան ծառայի քո, յոր եւ յուսացուցեր զիս։

50 Սա մխիթարեսցէ զիս ի խոնարհութեան իմում, զի բանք քո կեցոյց զիս։

51 Ամբարտաւանք անիրաւեցան յիս յոյժ, այլ յօրինաց քոց ես ոչ խոտորեցայ։

52 Յիշեցի զիրաւունս քո յաւիտենից, Տէր, եւ մխիթարեցայ։

53 Տրտմութիւն կալաւ զիս ի մեղաւորաց, ոյք թողին զօրէնս քո։

54 Գովելի են ինձ իրաւունք՝՝ քո, ի տեղւոջ պանդխտութեան իմոյ։

55 Յիշեցի ի գիշերի զանուն քո, Տէր, եւ պահեցի զօրէնս քո։

56 Սա եղեւ ինձ ճանապարհ ի կեանս, զի զարդարութիւնս՝՝ քո խնդրեցի։

57 Բաժին իմ ես դու, Տէր, ասացի պահել ինձ զօրէնս քո։

58 Աղաչեցի զերեսս քո բոլորով սրտիւ իմով, ողորմեա ինձ ըստ բանի քում։

59 Խորհեցայ ի ճանապարհս իմ, եւ դարձուցի զոտս իմ ի վկայութիւնս քո։

60 Պատրաստեցայ եւ ոչ խռովեցայ՝՝, զի պահեցի զպատուիրանս քո։

61 Տոռունք մեղաց պատեցան զինեւ, այլ զօրէնս քո ես ոչ մոռացայ։

62 Ի մէջ գիշերի յառնէի խոստովան լինել առ քեզ, վասն իրաւանց արդարութեան քո։

63 Հաղորդ էի ես ամենայն երկիւղածաց քոց, որոց պահեալ է զպատուիրանս քո։

64 Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր, զարդարութիւնս քո ուսո ինձ։

65 Քաղցրութիւն արարեր ընդ ծառայի քում, Տէր, ըստ բանի քում։

66 Զքաղցրութիւն, զխրատ եւ զգիտութիւն ուսո ինձ, զի ի պատուիրանս քո ես հաւատացի։

67 Մինչչեւ խոնարհեալ էի ես մեղայ, վասն այսորիկ զբանս քո պահեցի յոյժ։

68 Քաղցր ես դու, Տէր, եւ քաղցրութեամբ քով ուսո ինձ զարդարութիւնս քո։

69 Բազմացան յիս անիրաւութիւնք ամբարտաւանից, այլ ես բոլորով սրտիւ իմով քննեցի զպատուիրանս քո։

70 Մածաւ որպէս կաթն սիրտ նոցա, այլ ես զօրէնս քո խօսեցայ՝՝։

71 Բարի է ինձ՝ զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։

72 Բարի են ինձ օրէնք բերանոյ քո, քան զհազարս ոսկւոյ եւ արծաթոյ։

73 Ձեռք քո արարին եւ ստեղծին զիս, իմաստուն արա զիս եւ ուսայց զպատուիրանս քո։

74 Երկիւղածք քո տեսցեն զիս եւ ուրախ եղիցին, զի ես ի բանս քո յուսացայ։

75 Ծանեայ, Տէր, զի արդարութեամբ են դատաստանք քո. յիրաւի խոնարհեցուցեր զիս։

76 Եղիցի ողորմութիւն քո ի մխիթարել զիս ըստ բանի քում զծառայս քո։

77 Եկեսցեն յիս գթութիւնք քո եւ կեցից, զի օրէնք քո խօսք իմ էին։

78 Ամաչեսցեն ամբարտաւանք որ ի տարապարտուց անիրաւեցան յիս, այլ ես հոգացայց ի պատուիրանս քո։

79 Խրատեսցեն զիս՝՝ երկիւղածք քո, եւ ոյք ճանաչեն զվկայութիւնս քո։

80 Եղիցի սիրտ իմ ամբիծ յարդարութեան քում, զի մի՛ ամաչեցից։

81 Կարօտացաւ անձն իմ ի փրկութիւնս քո, զի ես ի բանս քո յուսացայ։

82 Սպասեցին աչք իմ բանի քում, ասացի. Ե՞րբ մխիթարեսցես զիս։

83 Եղէ ես որպէս տիկ ի պարզի, զի զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ։

84 Քանի՞ ինչ են աւուրք ծառայի քո, ե՞րբ արասցես ինձ իրաւունս ի հալածչաց իմոց։

85 Պատմեցին ինձ անօրէնք զխորհուրդս, այլ ոչ որպէս զօրէնս քո։՝՝

86 Ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են, ի նանիր հալածեցին զիս, օգնեա ինձ։

87 Փոքր մի եւս եւ կորուսանէին զիս յերկրի, այլ ես ոչ թողի զպատուիրանս քո։

88 Ըստ ողորմութեան քում կեցո զիս, եւ պահեցից զվկայութիւնս բերանոյ քո։

89 Յաւիտեան, Տէր, բան քո կայ յերկինս։

90 Ազգէ մինչեւ յազգ է ճշմարտութիւն քո. հաստատեցեր զերկիր, եւ կայ։

91 Հրամանի քում մնայ տիւ՝՝, զի ամենայն ծառայք քո են։

92 Եթէ ոչ օրէնք քո խօսք իմ էին զիս, կանխաւ եւս արդեւք կորուսեալ էի ի խոնարհութեան իմում։

93 Յաւիտեան ոչ մոռացայց զարդարութիւնս քո, զի նոքօք կեցուցեր զիս։

94 Քո եմ ես եւ կեցո զիս, զի զարդարութիւնս քո խնդրեցի։

95 Ինձ սպասեցին մեղաւորք ի կորուսանել զիս, զի զվկայութիւնս քո ես ի միտ առի։

96 Յամենայն կատարածի տեսի զվախճան, յոյժ անդորր էին ինձ պատուիրանք քո։

97 Ո՜րպէս սիրեցի զօրէնս քո, զօրհանապազ խօսք իմ էին։

98 Քան զթշնամիս իմ իմաստուն արարեր զիս ի պատուիրանս՝՝ քո, զի յաւիտեան իմ էին։

99 Քան զամենայն ուսուցիչս իմ իմաստուն եղէ, զի վկայութիւնք քո խօսք իմ էին։

100 Քան զծերս իմաստուն եղէ, զի զպատուիրանս քո քննեցի։

101 Յամենայն ճանապարհաց չարաց արգելի զոտս իմ, որպէս զի պահեցից զբանս քո։

102 Յիրաւանց քոց ես ոչ խոտորեցայ, զի դու օրէնսգէտ արարեր զիս։

103 Որպէս զի՜ քաղցր են ի քիմս իմ բանք քո. քան զմեղր բերանոյ իմոյ։

104 Ի պատուիրանաց քոց իմացեալ՝ ատեցի զամենայն ճանապարհս չարաց, զի դու օրէնսգէտ արարեր զիս։՝՝

105 Ճրագ են բանք քո ոտից իմոց, եւ լոյս տան շաւղաց իմոց։

106 Երդուայ եւ հաստատեցի, զի պահեցից զամենայն իրաւունս արդարութեան քո։

107 Խոնարհ եղէ մինչեւ յոյժ. Տէր, կեցո զիս ըստ բանի քում։

108 Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեաց, Տէր, եւ զիրաւունս քո ուսո ինձ.

109 անձն իմ ի ձեռս քո՝՝ յամենայն ժամ, եւ զօրէնս քո ես ոչ մոռացայ։

110 Եդին ինձ մեղաւորք որոգայթ, ի պատուիրանաց քոց ես ոչ մոլորեցայ։

111 Ժառանգեցի զվկայութիւնս քո յաւիտեան, զի ցնծութիւն է սրտի իմոյ։

112 Խոնարհեցուցի զսիրտ իմ առնել զարդարութիւնս քո յաւիտեան վասն հատուցման՝՝։

113 Զանօրէնս ատեցի, եւ զօրէնս քո սիրեցի։

114 Օգնական եւ փրկիչ իմ ես դու, եւ ես ի բանս քո յուսացայ։

115 Ի բաց եղերուք յինէն, չարք, եւ քննեցից զպատուիրանս Աստուծոյ իմոյ։

116 Օգնեա ինձ ըստ բանի քում եւ կեցո զիս, եւ մի՛ յամօթ առներ զիս ի յուսոյ իմմէ։

117 Օգնեա ինձ եւ ապրեցո զիս, եւ խորհեցայց յիրաւունս քո յամենայն ժամ։

118 Անարգեցեր զամենեսեան որ ապստամբ եղեն յարդարութեանց քոց, զի անիրաւութեամբ էին խորհուրդք նոցա։

119 Յանցաւորս համարեցայ՝՝ զամենայն մեղաւորս երկրի, վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո։

120 Բեւեռեա ընդ երկեւղ քո զմարմին իմ, զի՝՝ ի դատաստանաց քոց երկեայ յոյժ։

121 Արարի իրաւունս եւ արդարութիւն, մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց։

122 Ընկալ զծառայս քո ի բարի, զի մի՛ ամբարտաւանք զզուեսցեն զիս։

123 Սպասեցին աչք իմ փրկութեան քում, Տէր, եւ բանից արդարութեան քո։

124 Արա ընդ ծառայի քում ըստ ողորմութեան քում, զարդարութիւնս քո ուսո ինձ։

125 Ծառայ քո եմ ես, իմաստուն արա զիս, եւ ծանեայց զվկայութիւնս քո։

126 Ժամ է յառնել Տեառն. խափանեցին զօրէնս քո։

127 Վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո քան զամենայն ոսկի եւ զտպազիոն։

128 Ամենայն պատուիրանք քո աջողեցան ինձ, զի ատեցի ես զճանապարհս չարաց։

129 Սքանչելի են վկայութիւնք քո, վասն այսորիկ սիրեաց զնոսա անձն իմ։

130 Յայտնութիւն բանից քոց լուսաւորէ եւ իմաստուն առնէ զտղայս։

131 Զբերան իմ բացի եւ առի զհոգի, ի պատուիրանս քո փափաքեաց անձն իմ։

132 Նայեա առ իս եւ ողորմեա ինձ, ըստ իրաւունս սիրողաց անուան քում։

133 Զճանապարհս իմ ուղիղ արա ինձ ըստ բանի քում, եւ մի՛ տիրեսցեն ինձ ամենայն մեղք։

134 Փրկեա զիս ի զրպարտութենէ մարդկան, եւ պահեցից զպատուիրանս քո։

135 Երեւեցո զերեսս քո ի ծառայս քո, եւ ուսո ինձ զարդարութիւնս քո։

136 Վտակք ջուրց իջին յաչաց իմոց, զի ոչ պահեցին զօրէնս քո։

137 Արդար ես դու, Տէր, եւ ուղիղ են դատաստանք քո։

138 Պատուիրեցեր զարդարութիւն վկայութեանց քոց, եւ ճշմարիտ են յոյժ։

139 Մաշեաց զիս նախանձ քո, զի մոռացան զբանս քո թշնամիք իմ։

140 Ընտրեալ են բանք քո յոյժ, եւ ծառայ քո սիրեաց զսա։

141 Մանուկ եմ ես արհամարհեալ, եւ զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ։

142 Արդարութիւն քո արդարութիւն յաւիտենից, եւ օրէնք քո ճշմարիտ են։

143 Նեղութիւնք եւ վիշտք գտին զիս, եւ պատուիրանք քո խօսք իմ էին։

144 Արդարութեամբ են վկայութիւնք քո յաւիտեան. իմաստուն արա եւ կեցո զիս։

145 Կարդացի առ քեզ բոլորով սրտիւ իմով, լուր ինձ, Տէր, զի զարդարութիւնս քո խնդրեցի։

146 Աղաղակեցի առ քեզ եւ փրկեա զիս, եւ պահեցից զվկայութիւնս քո։

147 Կանխեցի տարաժամու՝ աղաղակեցի, եւ ես ի բանս քո յուսացայ։

148 Կանխեցին աչք իմ առաւօտուց, ի խօսել ինձ զբանս քո։

149 Ձայնի իմում լուր, Տէր, ըստ ողորմութեան քում. Տէր, յիրաւունս քո կեցո զիս։

150 Մերձեցուցին յիս հալածիչք իմ զանօրէնութիւն, զի՝՝ յօրինաց քոց հեռի եղեն։

151 Մերձ ես դու, Տէր, եւ ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են։

152 Ի սկզբանէ ծանեայ ի վկայութեանց քոց, զի յաւիտեան հաստատեցեր զնոսա։

153 Տես զխոնարհութիւն իմ եւ փրկեա զիս, զի զօրէնս քո ես ոչ մոռացայ։

154 Դատեա զդատաստանս իմ եւ փրկեա զիս, եւ ըստ բանի քում կեցո զիս։

155 Հեռի է մեղաւորաց փրկութիւն, զի զիրաւունս քո ոչ պահեցին։

156 Գթութիւնք քո բազում են, Տէր, եւ ըստ իրաւանց քոց կեցո զիս։

157 Բազում են որ հալածեն եւ նեղեն զիս, ի վկայութեանց քոց ես ոչ խոտորեցայ։

158 Հայէի յանագորոյնս եւ մաշէի, զի զպատուիրանս քո ոչ պահեցին։

159 Տես զի զպատուիրանս քո սիրեցի. Տէր, ողորմութեամբ քո կեցո զիս։

160 Սկիզբն բանից քոց ճշմարտութիւն է, յաւիտեան են ամենայն իրաւունք արդարութեան քո։

161 Իշխանք հալածեցին զիս ի նանիր, եւ ի բանից քոց երկեաւ սիրտ իմ։

162 Ցնծացայ ես ի բանս քո, որպէս այն որ գտանէ աւար բազում։

163 Զմեղս ատեցի եւ անարգեցի, եւ զօրէնս քո սիրեցի։

164 Եւթն անգամ յաւուր օրհնեցից զքեզ, վասն իրաւանց արդարութեան քո։

165 Խաղաղութիւն բազում է այնոցիկ որ սիրեն զօրէնս քո, եւ ոչ գոյ ի նոսա գայթակղութիւն։

166 Սպասեցի փրկութեան քում, Տէր, եւ զպատուիրանս քո սիրեցի։

167 Պահեաց անձն իմ զվկայութիւնս քո, եւ սիրեաց զնոսա յոյժ։

168 Պահեցի զպատուիրանս եւ զվկայութիւնս քո, զի ամենայն ճանապարհք իմ առաջի քո են։

169 Մերձեսցին խնդրուածք իմ առաջի քո, Տէր. ըստ բանի քում իմաստուն արա զիս։

170 Մտցեն աղօթք իմ առաջի քո, Տէր. եւ բանիւ քով փրկեա զիս։

171 Բղխեսցեն շրթունք իմ զօրհնութիւնս քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս քո։

172 Խօսեսցի լեզու իմ զբանս քո, զի ամենայն պատուիրանք քո արդարութեամբ են։

173 Եղիցի ձեռն քո ի կեցուցանել զիս, զի զպատուիրանս քո ընտրեցի։

174 Ցանկացայ փրկութեան քում, Տէր, եւ օրէնք քո խօսք իմ էին։

175 Կեցցէ անձն իմ, եւ օրհնեսցէ զքեզ, եւ իրաւունք քո օգնեսցեն ինձ։

176 Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա զծառայս քո, զի զպատուիրանս քո ես ոչ մոռացայ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan