Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 117 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԺԷ (ՃԺԸ)
Ալէլուիա։

1 Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է. զի յաւիտեան է ողորմութիւն նորա։

2 Ասասցէ տունն Իսրայելի՝ զի բարի է,՝՝ զի յաւիտեան է ողորմութիւն նորա։

3 Ասասցէ տունն Ահարոնի՝ զի բարի է,՝՝ զի յաւիտեան է ողորմութիւն նորա։

4 Ասասցեն երկիւղածք Տեառն՝ զի բարի է,՝՝ զի յաւիտեան է ողորմութիւն նորա։

5 Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի, եւ լուաւ ինձ յանդորր։

6 Տէր է իմ օգնական եւ ես ոչ երկեայց. զի՞ արասցէ ինձ մարդ։

7 Տէր է իմ օգնական, եւ ես տեսից ի թշնամիս իմ։

8 Բարի է յուսալ ի Տէր քան յուսալ ի մարդիկ։

9 Բարի է յուսալ ի Տէր քան յուսալ յիշխանս։

10 Ամենայն ազինք շրջեցան զինեւ, եւ անուամբ Տեառն յաղթեցի նոցա։

11 Շրջելով շրջեցան զինեւ, եւ պաշարեցին զիս ի միասին, եւ անուամբ Տեառն վանեցի զնոսա։

12 Շուրջ եղեն զինեւ որպէս մեղուք, վառեցան բորբոքեցան որպէս փուշք ի հուր, եւ անուամբ Տեառն մերժեցի զնոսա։

13 Ի մերժելն դրդուեցայ եւ եղէ մերձ ի գլորել, եւ Տէր ընկալաւ զիս։

14 Զօրութիւն իմ եւ օգնութիւն իմ Տէր, եւ եղեւ ինձ ի փրկութիւն։

15 Ձայն ցնծութեան եւ փրկութեան ի յարկս արդարոց. աջ Տեառն արար զօրութիւն.

16 աջ Տեառն բարձր արար զիս, եւ՝՝ աջ Տեառն արար զօրութիւն։

17 Ոչ մեռայց, այլ կեցից եւ պատմեցից զգործս Տեառն։

18 Խրատելով խրատեաց զիս Տէր, եւ ի մահ ոչ մատնեաց։

19 Բացէք ինձ զդրունս արդարութեան՝ զի մտից ընդ այն, եւ խոստովան եղէց Տեառն։

20 Այս դուռն Տեառն է, եւ արդարք մտանեն ընդ սա։

21 Խոստովան եղէց քեզ, Տէր, զի լուար ինձ, եւ եղեր ինձ ի փրկութիւն։

22 Վէմն զոր անարգեցին շինօղքն, նա եղեւ գլուխ անկեան։

23 Ի Տեառնէ եղեւ այս, եւ է սքանչելի առաջի աչաց մերոց։

24 Այսօր է զոր արար Տէր, եկայք ցնծասցուք եւ ուրախ եղիցուք ի սմա։

25 Ո՛ Տէր, փրկեա, ո՛ Տէր, առաջնորդեա։

26 Օրհնեալ որ գալոցդ ես յանուն Տեառն, եւ օրհնեցաք զքեզ ի տանէ Տեառն։

27 Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ, արարէք տօնս ուրախութեան կանխաւ՝ մինչեւ յանկիւնս՝՝ սեղանոյ։

28 Աստուած իմ ես դու, եւ խոստովան եղէց քեզ. Աստուած իմ ես, դու եւ բարձր արարից զքեզ։ Խոստովան եղէց քեզ, Տէր, զի լուար ինձ, եւ եղեր ինձ ի փրկութիւն։՝՝

29 Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan