Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 112 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԺԲ (ՃԺԳ)
Ալէլուիա։

1 Օրհնեցէք, մանկունք, զՏէր, եւ՝՝ օրհնեցէք զանուն Տեառն։

2 Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմ հետէ մինչեւ յաւիտեան։

3 Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու օրհնեալ է անուն Տեառն։

4 Բարձր է ի վերայ ամենայն ազգաց Տէր, եւ յերկինս են փառք նորա։

5 Ո՞վ է որպէս Տէր Աստուած մեր, ի բարձունս բնակեալ,

6 եւ զխոնարհս տեսանէ՝՝ յերկինս եւ յերկրի։

7 Յարուցանէ զաղքատս յերկրէ, եւ բարձր առնէ զտառապեալս յաղբեւաց։

8 Նստուցանէ զնոսա իշխանս ընդ իշխանս ժողովրդեան իւրոյ։

9 Բնակեցուցանէ զամուլն ի տան ուրախամիտ, որպէս մայր որդւովք բերկրեալ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan