Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 111 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԺԱ (ՃԺԲ)
Ալէլուիա։

1 Երանեալ է այր որ երկնչի ի Տեառնէ, զպատուիրանս նորա նա կամի յոյժ։

2 Հզօր եղիցի յերկրի զաւակ նորա, եւ ազգ ուղղոց օրհնեսցի։

3 Փառք եւ մեծութիւն են ի տան նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից։

4 Ծագեաց ի խաւարի լոյս ուղղոց, ողորմած գթած եւ արդար է Տէր։

5 Քաղցր այր ողորմի եւ տայ փոխ, յօրինէ զբան իւր ի դատաստանի.

6 զի յաւիտեան նա մի՛ սասանեսցի, յիշատակ յաւիտենից եղիցի արդարն.

7 ի համբաւէ չարէ նա մի՛ երկիցէ. պատրաստ է սիրտ նորա յուսալ առ Աստուած։

8 Հաստատեալ է սիրտ նորա եւ նա մի՛ երկիցէ, մինչեւ տեսցէ ի թշնամիս իւր։

9 Սփռեաց եւ ետ աղքատաց. արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ եղջեւր նորա բարձր եղիցի փառօք։

10 Մեղաւորն տեսցէ եւ բարկասցի, զատամունս իւր կրճտեսցէ եւ հալեսցի, եւ ցանկութիւն մեղաւորաց կորիցէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan