Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ԺԱ (ԺԲ)

1 Ի կատարած. ի վերայ Ութերորդացն. Սաղմոս Դաւթի։

2 Ապրեցո զիս, Տէր, զի նուազեաց սուրբ. նուաղեցան ճշմարտութիւնք յորդւոց ի մարդկանէ։

3 Ի նանիր խօսեցաւ այր ընդ ընկերի իւրում, շրթամբք նենգաւորօք սրտէ ի սիրտ խօսեցաւ։

4 Սատակէ Տէր զամենայն շրթունս նենգաւորս եւ զլեզուս մեծաբանս,

5 ոյք ասացին. Զլեզուս մեր մեծս արասցուք, շրթունք մեր առ մեզ են, եւ արդ մեր ո՞վ է տէր։

6 Վասն տառապանաց աղքատին եւ հեծութեան տնանկին՝ Այժմ յարեայց, ասէ Տէր, եդից զփրկութիւն իմ եւ համարձակեցայց ի նոսա՝՝։

7 Բանք Տեառն են բանք սուրբ, որպէս զարծաթ ընտրեալ եւ փորձեալ յերկրէ, սրբեալ եւ պարզեալ եւթնպատիկ ի հողոյ։

8 Դու, Տէր, պահեցեր զմեզ, եւ ապրեցուցեր յազգէ յայսմանէ մինչեւ յաւիտեան։

9 Շուրջանակի ամպարիշտք շրջին, ըստ բարձրութեան քում մեծ արասցես դու զորդիս մարդկան՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan