Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 108 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԸ (ՃԹ)

1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

2 Աստուած օրհնութեան իմոյ, մի՛ լռեր, զի բերան մեղաւորի, բերան նենգաւորի բացաւ ի վերայ իմ. խօսեցան զինէն լեզուաւ նենգաւորաւ.

3 եւ բանիւք ատելութեան պաշարեցին զիս. մարտեան ընդ իս ի տարապարտուց։

4 Փոխանակ սիրոյ իմոյ մատնէին զիս, այլ ես յաղօթս կայի։

5 Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ, ատելութիւն փոխանակ սիրոյ իմոյ։

6 Կացո ի վերայ նորա մեղաւոր, Սատանայ կացցէ ընդ աջմէ նորա։

7 Ի դատաստանէ իւրմէ ելցէ դատապարտեալ, եւ աղօթք նորա ի մեղս դարձցին։

8 Եղիցին աւուրք նորա նուազ, եւ զայցելութիւն նորա՝ զայն այլ տարցի։

9 Եղիցին որդիք նորա որբ եւ կին նորա այրի.

10 սահեսցին փոփոխեսցին, որդիք նորա մուրօղք եղիցին, եւ ելցեն ի բնակութենէ իւրեանց։

11 Քննեսցէ փոխատու զամենայն ինչս նորա, յափշտակեսցեն օտարք զվաստակս նորա։

12 Մի՛ գտցի ոք օգնական նմա, եւ մի՛ ոք ողորմեսցի ի վերայ որբոց նորա։

13 Եղիցին որդիք նորա ի սատակումն, եւ յազգէ ջնջեսցի անուն նորա։

14 Յիշեսցին մեղք հօր նորա առաջի Տեառն, եւ մեղք մօր նորա մի՛ ջնջեսցին.

15 եւ եղիցին առաջի Տեառն յայմենայն ժամ. սատակեսցի յերկրէ յիշատակ նոցա.

16 փոխանակ զի ոչ յիշեաց առնել զողորմութիւն. հալածեաց զայր աղքատ եւ զտնանկ, սպանանել զայն որ խոնարհ է սրտիւ։

17 Սիրեաց զանէծս՝ եւ ելցէ նմա. ոչ կամեցաւ զօրհնութիւն, հեռի եղիցի ի նմանէ։

18 Զգեցաւ զանէծս որպէս հանդերձ, մտցէ որպէս ջուր ի փոր նորա, որպէս ձէթ ընդ ոսկերս նորա։

19 Եղիցի նմա որպէս հանդերձ զի ագանի, որպէս գօտի որ ածի հանապազ ընդ մէջ։

20 Այս գործ է այնոցիկ որ չարախօս կային զինէն առ Տէր, եւ ոյք խօսէին չար զանձնէ իմմէ։

21 Այլ դու, Տէր, Տէր, արա ընդ իս ըստ անուան քում, զի քաղցր է ողորմութիւն քո, եւ փրկեա զիս։

22 Զի աղքատ եւ տնանկ եմ ես. սիրտ իմ խռովեցաւ ի փորի իմում.

23 եւ ես որպէս ստուեր ի խուսափել իմում պակասեցայ, եւ թօթափեցայ որպէս մարախ։

24 Ծունկք իմ տկարացան ի պահոց, եւ մարմին իմ այլագունեաց յիւղոյ՝՝։

25 Եղէ ես նախատ նոցա, տեսին զիս եւ շարժեցին զգլուխս իւրեանց։

26 Օգնեա ինձ, Տէր Աստուած իմ, եւ փրկեա զիս ըստ ողորմութեան քում։

27 Ծանիցեն զի ձեռն քո այս է, եւ դու, Տէր, արարեր զայս։

28 Նոքա անիծանեն եւ դու օրհնեսցես. ոյք յարուցեալ են ի վերայ իմ՝ ամօթ կրեսցեն, այլ ծառայ քո ուրախ եղիցի ի քեզ։

29 Զգեցցին զամօթ որ չարախօս կային զանձնէ իմմէ, եւ արկցեն որպէս կրկնոց զամօթ իւրեանց զիւրեամբք։

30 Այլ ես խոստովան եղէց առ Տէր յոյժ բերանով իմով, ի մէջ բազմաց օրհնեցից զքեզ։

31 Զի եկաց նա ընդ աջմէ տնանկին, փրկել զիս յայնցանէ ոյք հալածեն զանձն իմ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan