Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 107 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ ՃԷ (ՃԸ)

1 Օրհնութիւն Սաղմոսաց Դաւթի։

2 Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել եւ սաղմոս ասել քեզ՝՝ փառօք իմովք։

3 Զարթիք, փառք իմ, զարթիք սաղմոսիւք եւ օրհնութեամբ, եւ՝՝ ես զարթեայց առաւօտուց։

4 Խոստովան եղէց քեզ ի ժողովուրդս, Տէր, եւ սաղմոս ասացից քեզ յազինս։

5 Մեծ եղեւ մինչեւ յերկինս ողորմութիւն քո, մինչեւ յամպս ճշմարտութիւն քո։

6 Բարձրեալ ես դու յերկինս, Աստուած, եւ յամենայն երկրի են փառք քո։

7 Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո աջով քով եւ լուր մեզ։

8 Աստուած խօսեցաւ ի սրբութենէ իւրմէ, բարձր եղէց, բաժանեցայց զՍիւքէմ եւ զհովիտսն Յարկաց չափեցից.

9 իմ է Գաղաադ եւ իմ է Մանասէ. Եփրեմ հզօրիչ գլխոյ իմոյ. Յուդա թագաւոր իմ,

10 Մովաբ աւազան յուսոյ իմոյ. յԵդովմէ ուղղեցից զգնացս իմ, եւ ինձ այլազգիք հնազանդ եղեն։

11 Ո՞ տարցէ զիս ի քաղաք ամուր, կամ ո՞ առաջնորդեսցէ ինձ մինչեւ յԵդովմէ։

12 Եթէ ոչ դու, Աստուած, որ մերժեցեր զմեզ, եւ ոչ ելեր, Աստուած ընդ զօրս մեր։

13 Տուր մեզ օգնութիւն ի նեղութեան, զի սուտ է փրկութիւն մարդոյ։

14 Աստուծով արասցուք զօրութիւն, եւ նա յամօթ արասցէ զթշնամիս մեր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan