Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ՍԱՂՄՈՍ Ա

1 Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց, ի ճանապարհի մեղաւորաց նա ոչ եկաց, եւ յաթոռս ժանտից ոչ նստաւ.

2 այլ յօրէնս Տեառն են կամք նորա, եւ յօրէնս նորա խորհեսցի նա ի տուէ եւ ի գիշերի։

3 Եւ եղիցի նա որպէս ծառ որ տնկեալ է ի գնացս ջուրց, որ զպտուղ իւր ի ժամու տացէ, եւ տերեւ նորա մի՛ թափեսցի. եւ զամենայն զոր ինչ արասցէ՝ յաջողեսցի նմա։

4 Ոչ այսպէս են ամպարիշտք, եւ ոչ այնպէս.՝՝ այլ որպէս զփոշի զոր հոսէ հողմ ի վերայ երեսաց երկրի՝՝։

5 Վասն այսորիկ ոչ յարիցեն ամպարիշտք ի դատաստան, եւ ոչ մեղաւորք ի խորհուրդս արդարոց։

6 Քանզի ճանաչէ Տէր զճանապարհս արդարոց, ճանապարհք ամպարշտաց կորիցեն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan