Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Որդեակ, պահեա զբանս իմ, եւ զպատուիրանս իմ ծածկեա յանձին քում։ Որդեակ, պատուեա զՏէր եւ զօրացիր, եւ բաց ի նմանէ յայլ ումեքէ մի՛ երկնչիր։

2 Որդեակ,՝՝ պահեա զպատուիրանս իմ եւ կեցցես, եւ զբանս իմ իբրեւ զբիբ աչաց։

3 Յեռ զնոսա ընդ մատունս քո, եւ գրեա յընդարձակութիւն սրտի քո։

4 Ասա զիմաստութիւն քոյր քեզ լինել, եւ զհանճար արա քեզ ծանօթ,

5 զի պահեսցէ զքեզ ի կնոջէ օտարէ եւ ի չարէ՝՝, յորժամ բանիւք զքեզ ի պատրանս արկանիցէ։

6 Ի պատուհանից տան իւրոյ ի հրապարակս կարկառեալ,

7 զոր տեսանիցէ՝՝ յանմիտ մանկանց, զպակասամիտն յերիտասարդաց,

8 որ անցանիցեն ընդ հրապարակս առ անկեամբ գնացից տան նորա,

9 եւ խօսիցի ընդ խաւար երեկոյին, յորժամ դադարեալ ի մթոց գիշերոյն իցեն.

10 եւ կինն ընդ առաջ լինի նմա պոռնկութեան կերպարանօք, որ յիմարեցուցանէ զմիտս երիտասարդաց՝

11 սրարբեալ՝՝ եւ պակշոտեալ, ի տան ոչ դադարեն ոտք նորա.

12 զի ժամանակ ինչ արտաքոյ յածի, եւ ժամանակ ինչ ի հրապարակս առ ամենայն անկեան դարանակալ լինի։

13 Ապա բուռն հարեալ համբուրեաց զնա, եւ լրբենի երեսօք ասէ ցնա.

14 Ուխտք խաղաղութեան են ինձ, այսօր հատուցանեմ զաղօթս իմ.

15 սմին իրի իսկ ելի ընդ առաջ քո. ցանկացեալ երեսաց քոց՝ գտի զքեզ։

16 Երիզապատ պնդեցի զգահոյս իմ, պաստառալիր Եգիպտացւովք զարդարեցի.

17 քրքմացան պատրաստեցի զանկողինս իմ, եւ զտուն իմ կինամոմով խնկեցի։

18 Եկ եւ վայելեսցուք սիրով մինչեւ յառաւօտն, եկ եւ խաղասցուք ցանկութեամբ.

19 զի ոչ է այր իմ ի տան, այլ գնացեալ է ճանապարհ հեռի,

20 զքսակն արծաթոյ ի ձեռին իւրում առեալ, յետ բազում աւուրց թէ ուրեք գայցէ ի տուն իւր։

21 Եւ մոլորեցոյց զնա բազում բանիւք, եւ խեղդիւք շրթանց իւրոց վարանեաց զնա։

22 Եւ նա գնաց զկնի նորա յիմարեալ՝ իբրեւ զարջառ ի սպանումն, եւ իբրեւ զշուն տոռամբ,

23 կամ իբրեւ զեղջիւրու հարեալ նետիւ ընդ լերդակողմն՝՝. եւ փութայ իբրեւ զհաւ ի ծօղակս, եւ ոչ գիտէ եթէ վասն անձին կորստեան ընթանայ։

24 Արդ, որդեակ, լուր ինձ, եւ անսա բանից բերանոյ իմոյ։

25 Մի՛ խոտորեսցի սիրտ քո ի ճանապարհս նորա, եւ մի՛ մոլորեսցիս ի շաւիղս նորա։

26 Զի զբազումս տապաստ արկեալ է նորա խոցոտելով, եւ անթիւ են՝՝ սպանեալք ի նմանէ։

27 Ճանապարհք դժոխոց են տուն նորա, որ իջուցանեն ի շտեմարանս մահու։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan