ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Լուարուք, մանկունք, զխրատ հօր, եւ անսացէք ճանաչել զիմաստութիւն. 2 զի պարգեւս բարեաց պարգեւեցից՝՝ ձեզ. զօրէնս իմ մի՛ թողուք. 3 զի որդի եղեալ եմ եւ ես հպատակ հօր իմոյ, եւ սիրեցեալ՝՝ յաչս մօր իմոյ, 4 որք ուսուցանէին զիս եւ ասէին՝՝. Հաստատեսցի բան մեր ի սրտի քում. պահեա զպատուիրանս իմ եւ կեաց։ 5 Ստացիր զիմաստութիւն, ստացիր զհանճար. եւ մի՛ մոռանար, եւ մի՛ արհամարհեր զպատգամս բերանոյ իմոյ,՝՝ եւ մի՛ խոտորիր ի բանից շրթանց իմոց։ 6 Մի՛ թողուր զնա, եւ պատսպարեսցէ զքեզ. սիրեա զնա, եւ պահեսցէ զքեզ։ 7 Սկիզբն զգօնութեան՝ ստացիր զիմաստութիւն, եւ յամենայն ճանապարհս քո ստացիր զհանճար։ 8 Շուրջ փակեա զնովաւ՝՝, եւ բարձրացուսցէ զքեզ. մեծարեա զնա՝ զի գիրկս արկցէ զքեւ։՝՝ 9 Զի տացէ գլխոյ քում պսակ շնորհաց. եւ պսակաւն փափկութեան վերակացու լիցի քեզ։ 10 Լուր, որդեակ, եւ ընկալ զբանս իմ, եւ բազմասցին ամք կենաց քոց. եւ յաճախեսցին ճանապարհք կենաց քոց։՝՝ 11 Զճանապարհս իմաստութեան ուսուցանեմ քեզ, խելամուտ առնեմ զքեզ ուղիղ շաւղաց։ 12 Զի եթէ գնայցես՝ ոչ խափանեսցին գնացք քո, եւ եթէ ընթանայցես՝ ոչ վաստակեսցիս։ 13 Բուռն հար զխրատուէ իմմէ՝ եւ մի՛ թողուցուս, այլ պահեա զնա անձին քում ի կեանս։ 14 Ի ճանապարհս ամպարշտաց մի՛ երթայցես, եւ մի՛ նախանձիցիս ընդ ճանապարհս անօրինաց. 15 եւ ի տեղւոջ ուր բնակիցեն՝ ընդ այն մի՛ անցանիցես, խոտորեա ի նոցանէ, եւ խորշեաց անտի։ 16 Զի ոչ ննջեն, եթէ ոչ չար գործիցեն. բարձեալ է քուն նոցա՝ եւ ոչ ննջեն՝՝. 17 որք ուտեն զկերակուրս ամպարշտութեան, եւ գինեաւ անօրէնութեան արբենան։ 18 Ճանապարհք արդարոց իբրեւ լոյս ծագեն, առաջնորդեն եւ լուսաւորեն, մինչեւ տիւն լուսաւորեսցէ։ 19 Ճանապարհք ամպարշտաց խաւարինք, եւ ոչ գիտեն զիարդ գայթակղին։ 20 Որդեակ, իմոյ իմաստութեան անսա, եւ իմոց բանից մատո զունկն քո. 21 զի մի՛ պակասեսցին աղբեւրք քո՝՝. պահեա զնոսա ի սրտի քում. 22 քանզի կեանք են որոց գտանեն զնոսա, եւ ամենայն մսեղւոյ՝ բժշկութիւն։ 23 Ամենայն պահպանութեամբ պահեա զսիրտ քո, զի ի սոցանէ են ելք կենաց։ 24 Ի բաց արա ի քէն զբերան կամակոր, եւ զշրթունս անիրաւս մերժեա ի քէն։ 25 Աչք քո ուղիղ հայեսցին, եւ արտեւանունք քո արդար ակնարկեսցեն։ 26 Զշաւիղս ուղիղս արասցես ոտից քոց, եւ զճանապարհս քո ուղղեսցես։ 27 Մի՛ խոտորիցիս յաջ եւ մի՛ յահեակ, դարձո զոտն քո ի ճանապարհէ չարէ։ Զի զճանապարհս որ յաջմէ են՝ գիտէ Աստուած, թեւր են ճանապարհք՝ որ ի ձախմէ են. այլ ինքն ուղիղ արասցէ զշաւիղս քո, եւ զճանապարհս քո խաղաղութեամբ յառաջեցուսցէ։՝՝ |