Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 31 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Իմ բանք յԱստուծոյ խօսեցեալ են, հրաման թագաւորի զոր խրատեաց զնա մայր իւր։

2 Զի, որդեակ, Աստուծոյ բանք են. անդրանիկդ, քեզ ասեմ, որդի. զի, որդեակ, պտուղ որովայնի իմոյ. զի՝՝, որդեակ ուխտից իմոց,

3 մի՛ տար կանանց զմեծութիւն քո, եւ զմիտս քո եւ զկեանս ի խորհուրդս յետինս. խորհրդով գործեա զամենայն, խորհրդով արբ գինի։

4 Մեծամեծքն բարկասիրտք են, գինի մի՛ արբցեն.

5 զի մի՛ իբրեւ արբցեն՝ մոռանայցեն զիմաստութիւն, եւ ուղիղ ոչ կարասցեն դատել զտկարն։՝՝

6 Տուք արբեցութիւն տրտմեցելոց, եւ գինի ըմպել ցաւագնոտաց.

7 զի արբցեն՝ եւ մոռասցին զտնանկութիւնս իւրեանց, եւ զցաւս իւրեանց ոչ եւս յիշեսցեն։

8 Բաց զբերան քո բանիւ Աստուծոյ, եւ դատեա զամենեսեան ողջմտութեամբ,

9 եւ ընտրեա եւ որոշեա զտնանկն եւ զտկարն։՝՝

10 Կին ժրագլուխ եթէ գտանիցի,՝՝ պատուականագոյն է այնպիսին քան զականս պատուականս։

11 Վստահ է ի նա սիրտ առն իւրոյ. այնպիսին աւարաց երբեք ոչ կարօտասցի։

12 Գործակից է առն իւրում ամենայն բարեաց կենաց՝ եւ ոչ չարեաց։՝՝

13 Գտեալ ասր եւ կտաւ՝ արար անօթս պիտանիս ձեռօք իւրովք՝՝։

14 Եւ եղեւ իբրեւ զնաւ շահաբեր. ի հեռաստանէ ժողովէ իւր գանձս։

15 Յառնէ ընդ արշալուրշս, եւ տայ կերակուր ընտանեաց, եւ գործ նաժշտաց։

16 Տեսանէ զանդ գեղեցիկ՝ եւ գնէ զնա, եւ ի պտղոյ ձեռաց իւրոց գործէ զերկիր՝՝։

17 Գօտի ածեալ հաստատութեամբ ընդ մէջ իւր՝ մխեաց զբազուկս իւր ի գործ.

18 եւ ճաշակեաց՝ զի քաղցր է գործել, եւ ոչ շիջանի ճրագ ի նմանէ զամենայն գիշեր։

19 Զձեռս իւր ձգէ յօգուտ, եւ զմատունս իւր անձանձրոյթ տայ իլոյ՝՝։

20 Զձեռս իւր ընդարձակեաց աղքատաց, եւ կարկառ պտուղ տնանկին։

21 Ոչ ինչ հոգայ ի տանէ կողմանէ այր նորա՝ յորժամ ուրեք յամիցէ՝՝, զի ամենեքին որ զնովաւ են՝ զգեցեալ են կրկին պատմուճանս։

22 Արար առն իւրում բեհեզս եւ ծիրանիս, եւ անձին իւրում արկանելիս։՝՝

23 Երեւելի է ի դրունս այր նորա, յորժամ նստիցի ի ժողովրդեան ի մէջ ծերոց եւ բնակչաց՝՝ երկրի։

24 Կտաւս արար եւ վաճառեաց, եւ արկանելիս՝ Քանանացւոց։

25 Զզօրութիւն եւ զմեծվայելչութիւն զգեցաւ, եւ ուրախ եղեւ յաւուրս յետինս։

26 Զբերան իւր եբաց չափով եւ իմաստութեամբ, եւ կարգ եդ լեզուի իւրում։

27 Պարկեշտ են ճանապարհք տան նորա՝՝, եւ հաց դատարկութեան ոչ եկեր։

28 Եւ ողորմածութիւնք նորա կանգնեցին զորդիս նորա եւ մեծացուցին՝՝. եւ այր նորա գովէ զնա՝ եւ ասէ.

29 Բազում դստերք ստացան զմեծութիւն, բազումք՝՝ արարին զօրութիւն, բայց դու առաւել եղեր եւ՝՝ անցուցեր զամենեքումբք։

30 Սուտ հաճութիւնք եւ ընդունայն գեղ կնոջ ոչ գոյ ի քեզ. զի կին իմաստուն եւ բարեպաշտօն օրհնեսցի. զերկիւղածս Տեառն պատուեսցէ նա։

31 Տուք նմա ի պտղոյ շրթանց նորա, եւ գովեսցի ի դրունս այր նորա։ Զի ճանապարհք առն առաջի երեսաց իւրոց երթիցեն, եւ աջողեսցին յաւիտեանս յաւիտենից։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan