Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Որդեակ, զօրէնս իմ մի՛ մոռանար, եւ զբանս իմ պահեսցես ի սրտի քում,

2 զի ընդերկարութիւն կենաց եւ ամք կենդանութեան եւ խաղաղութիւն յաւելցին քեզ։

3 Ողորմութիւն եւ հաւատք ի քէն մի՛ պակասեսցեն. արկ զնոսա ընդ պարանոց քո, եւ գրեա զնոսա յընդարձակութիւն սրտի քո.

4 եւ գտցես շնորհս, եւ խորհեաց զբարիս առաջի Տեառն՝՝ եւ մարդկան։

5 Լեր յուսացեալ ի Տէր յամենայն սրտէ քումմէ, եւ յիմաստութիւն քո մի՛ հպարտանար։

6 Յամենայն ճանապարհս քո ծանիր զնա, զի ուղիղ արասցէ զճանապարհս քո, եւ ոտն քո մի՛ գայթակղեսցի։՝՝

7 Մի՛ լինիր իմաստուն յաչս անձին քո, այլ երկիր ի Տեառնէ եւ խոտորեա յամենայն չարութենէ։

8 Ապա բժշկութիւն եղիցի մարմնոյ քում, եւ դարման ոսկերաց քոց։

9 Պատուեա զՏէր ի քոց արդար վաստակոց, եւ հան նմա պտուղ ի քոց արդարութեան արմտեաց.՝՝

10 զի լցցին շտեմարանք քո լիութեամբ ցորենոյ, եւ գինեաւ հնձանք քո առաւել եւս բղխեսցեն։

11 Որդեակ, մի՛ լքանիր ի խրատու Տեառն, եւ մի՛ լուծանիր յանդիմանեալ ի նմանէ։

12 Զի զոր սիրէ Տէր՝ խրատէ, տանջէ զամենայն որդի զոր ընդունի՝՝։

13 Երանեալ է այր որ եգիտ զիմաստութիւն, եւ մահկանացու՝ որ ետես զհանճար։

14 Զի լաւ է զվաճառն զայն գտանել՝ քան զգանձս ոսկւոյ եւ արծաթոյ։

15 Պատուականագոյն է քան զականս պատուականս, եւ ոչ ինչ է չար որ հակառակ կայցէ նմա. յայտնի է ամենեցուն որ մերձին ի նա, եւ ամենայն ինչ որ պատուական է՝ շարժէ զնա՝՝։

16 Զի երկայն աւուրք եւ ամք կենաց՝՝ յաջմէ իւրմէ, եւ յահեկէ իւրմէ փառք եւ մեծութիւն։ Ի բերանոյ նորա բղխէ արդարութիւն, զօրէնս եւ զողորմութիւն ի լեզուի իւրում կրէ։՝՝

17 Ճանապարհք նորա ճանապարհք բարեաց, եւ ամենայն շաւիղք նորա խաղաղութեամբ։

18 Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա, եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ։

19 Աստուած՝՝ իմաստութեամբ հիմունս արկ երկրի, պատրաստեաց զերկինս խորհրդով.

20 հանճարով իւրով զանդունդս պատառեաց, եւ ամպք հոսեցին զանձրեւ։

21 Որդեակ, մի՛ լուծանիցիս. պահեա զխորհուրդս իմ՝՝ եւ զիմաստութիւն,

22 զի կեցցէ անձն քո, եւ շնորհք իցեն ի վերայ պարանոցի քո. եղիցի բժշկութիւն մարմնոյ քում, եւ դարման ոսկերաց քոց։՝՝

23 Զի գնասցես յուսով խաղաղութեան յամենայն ճանապարհս քո, եւ ոտն քո մի՛ գայթակղեսցի։

24 Զի եթէ նստիցես՝ աներկեւղ իցես, եւ եթէ ննջեսցես՝ քաղցր ի քուն լիցիս։

25 Ոչ երկիցես ի զարհուրանաց ի վերայ հասելոց եւ յարշաւանաց ամպարշտաց ի վերայ եկելոց։

26 Զի Տէր եղիցի ի վերայ ամենայն ճանապարհաց քոց՝՝, եւ հաստատեսցէ զոտն քո՝ զի մի՛ գայթակղեսցի։

27 Մի՛ յապաղեր բարի առնել կարօտելոյ, յորժամ ձեռնհաս իցես օգնել նմա։

28 Մի՛ ասիցես թէ՝ Երթ եւ եկեսջիր, եւ վաղիւ տաց, զի կարօղ եւս իցես բարի առնել. քանզի ոչ գիտես զինչ վաղիւն ծնանիցի քեզ՝՝։

29 Մի՛ նիւթեր բարեկամի քում չարիս՝ որ յեցեալ եւ յուսացեալ իցէ ի քեզ։

30 Մի՛ թշնամանասէր լինիր մարդոյ ի տարապարտուց, զի մի՛ չար ինչ գործիցէ քեզ։

31 Մի՛ ստանար նախատինս յարանց չարաց, եւ մի՛ նախանձիր ընդ ճանապարհս նոցա։՝՝

32 Քանզի պիղծ է առաջի Տեառն ամենայն անօրէն, եւ ընդ արդարս ոչ հաղորդի՝՝։

33 Անէծք Տեառն ի տունս ամպարշտաց, յարկք արդարոց օրհնին։

34 Տէր ամբարտաւանից հակառակ կայ. տայ՝՝ շնորհս խոնարհաց։

35 Զփառս իմաստունք ժառանգեսցեն, իսկ ամպարիշտք բարձրացուցին զանարգանս՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan