ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Յորժամ նստիցիս յընթրիս ուտել ի սեղան հզօրաց՝՝, իմանալով իմասջիր որ ինչ առաջի դնիցի, եւ ապա մխեսջիր զձեռն քո։ 2 Գիտասջիր թէ այնպիսի ինչ եւ քեզ պարտ է պատրաստել։ 3 Ապա թէ ագահագոյն իցես, մի՛ ցանկանայցես խորտկաց նորա. զի այն իսկ կցեալ երթայ զկենացն ստութենէ։ 4 Մի՛ ձգտիր՝ եթէ տնանկիցես՝ ընդ մեծատան, այլ քո իմաստութեամբդ մերժեաց ի նմանէ։ 5 Եթէ հաստատեսցես զակն քո ի վերայ նորա, ոչ ուրեք երեւի, զի հանդերձեալ է նորա իւր թեւս որպէս զարծուոյ, եւ դառնայ ի տուն նահապետի իւրոյ։՝՝ 6 Մի՛ ուտեր հաց ընդ առն չարական, եւ մի՛ ցանկանար կերակրոյ նորա. 7 զոր օրինակ թէ մազ ոք կլանէ՝ այնպէս ուտէ եւ ըմպէ։ 8 Մի՛ մուծանիցես զնա առ քեզ, եւ մի՛ ուտիցես զհաց քո ընդ նմա, զի նողկացուցանէ զնա, եւ ապականէ զբանս քո բարիս։՝՝ 9 Յականջս անզգամի ամենեւին մի՛ խօսիր, զի մի՛ անգոսնեսցէ զիմաստուն բանս քո։ 10 Մի՛ փոխեր զսահմանս յաւիտենականս, եւ ի ստացուածս որբոց մի՛ մտանիցես. 11 զի որ փրկէն զնոսա Տէր՝ հզօր է, եւ դատի զդատաստանս նոցա ընդ քեզ։ 12 Տուր ի խրատ զսիրտ քո, եւ զլսելիս քո պատրաստեա բանից իմաստութեան։ 13 Մի՛ խնայեր խրատել զտղայ. զի թէ հարկանես զնա գաւազանաւ՝ ոչ մեռանի. 14 դու հարկանես զնա գաւազանաւ, բայց զանձն նորա փրկես ի մահուանէ։ 15 Որդեակ, եթէ իմաստուն լինիցի սիրտ քո, ուրախ արասցես եւ զիմ սիրտս։ 16 Եւ եթէ ընդելուզցես զշրթունս քո ընդ շրթունս իմ, միայն թէ ուղիղ իցես։՝՝ 17 Մի՛ նախանձիցի սիրտ քո ընդ մեղաւորս, այլ յերկեւղ Տեառն կանխեսջիր զօրհանապազ. 18 զի եթէ պահեսցես զնա, եղիցի զաւակ քեզ, եւ յոյս քո մի՛ մերժեսցի։՝՝ 19 Լուր, որդեակ, եւ լեր իմաստուն, եւ ուղղեա զխորհուրդս սրտի քո։ 20 Մի՛ լինիր արբեցօղ, եւ մի՛ նախանձիր ընդ հանգանակօղս մսոյ վաճառաց։ 21 Զի ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի, եւ զգեցցի պատառատունս ամենայն քնէած։՝՝ 22 Լուր, որդեակ, հօր որ ծնաւ զքեզ, եւ մի՛ արհամարհեր զծերութիւն մօր քո։ 23 Զճշմարտութիւն ստացիր, եւ մի՛ թողուր զիմաստութիւն եւ զխրատ եւ զհանճար։ 24 Բարւոք սնուցանէ հայր արդար, եւ ի վերայ որդւոյ իմաստնոյ ուրախ լինի սիրտ նորա։՝՝ 25 Ուրախ լիցին հայր եւ մայր քո ի քեզ, եւ խնդասցէ որ ծնաւն զքեզ։ 26 Տուր ցիս, որդեակ, զսիրտ քո, եւ աչք քո ճանապարհաց իմոց սպասեսցեն։ 27 Կարաս ծակ է տուն օտար՝՝, եւ ջրհոր նեղ՝ օտարոտին։ 28 Զի այնպիսին վաղվաղակի սատակեսցի, եւ ամենայն անօրէն սպառեսցի։ 29 Ո՞ւմ է վայ, ո՞ւմ է խռովութիւն, ո՞ւմ են դատաստանք, ո՞ւմ դժնդակութիւնք եւ վարանք՝՝, ո՞ւմ են վէրք տարապարտուց, ո՞յր են կապուտակ ականողիք։՝՝ 30 Ո՞չ ապաքէն այնոցիկ՝ որ յամենն ի գինւոջ, եւ դիտեն ուր գիներբուք լինիցին։ 31 Մի՛ արբենայք գինեաւ. այլ խօսեցարուք ընդ մարդս արդարս, եւ խօսեցարուք ընդ միմեանս ի հրապարակս։ Ապա եթէ ի տաշտս եւ ի բաժակս արձակեսցես զաչս քո, յետոյ շրջիցիս մերկագոյն քան զսանդատոռն։ 32 Եւ ի վախճանի իբրեւ զօձահար տարածանիցիս, եւ իբրեւ իժի թոյնք սփռեսցին։՝՝ 33 Աչք քո իբրեւ տեսանիցեն զկին օտար, բերան քո յայնժամ խօսեսցի զթեւրս. 34 եւ անկեալ դնիցիս, ի սիրտ ծովու՝ եւ իբրեւ զնաւավար ի մէջ բազում մրրկի՝՝։ 35 Եւ ասիցես, թէ՝ Հարկանէին զիս՝ եւ ինձ ոչ ցաւէր, այպն առնէին՝՝ զիս՝ եւ ես ոչ գիտէի. ե՞րբ լիցի առաւօտ՝ զի ելեալ խնդրեցից ընդ որում շրջիցիմ՝՝։ |