Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Անառակ է գինի, եւ թշնամանօղ արբեցութիւն, եւ ամենայն որ խառնակի ընդ նոսա, չէ իմաստուն։

2 Ոչ ինչ է պակաս պատուհաս թագաւորի ի ցասմանէ առիւծու, եւ որ բարկացուցանէ զնա, վնաս առնէ անձին իւրում։

3 Փառք են առն խոտորել ի հայհոյութեանց, իսկ ամենայն անզգամ ընդ այնպիսիսն շաղի։

4 Թէպէտ եւ նախատի վատ՝ ոչ ամաչէ, նոյնպէս եւ որ առնու ցորեան փոխ ամարանի։՝՝

5 Ջուր խոր է խորհուրդ սրտի առն, եւ այր իմաստուն քամեսցէ զնա։

6 Մեծ է մարդ՝ եւ պատուական այր ողորմած՝՝, բայց զայր հաւատարիմ գործ է գտանել։

7 Որ շրջի անարատ յարդարութեան՝՝ երանելի որդիս թողցէ զկնի իւր։

8 Յորժամ թագաւոր արդար նստիցի յաթոռ, ոչ դառնայցէ ընդդէմ աչաց նորա ամենայն չարագործ։

9 Ո՞վ պարծեսցի սիրտ սուրբ ունել, կամ ո՞վ համարձակիցի՝ եթէ սուրբ իցէ ի մեղաց։

10 Կշիռ մեծ եւ փոքր եւ չափ կրկին՝ պիղծ են առաջի Աստուծոյ երկոքեան, եւ խափանեսցին նոքա եւ որ առնենն զնոսա. նա եւ ի գնացս իսկ իւր խափանեսցի այր։

11 Երիտասարդ որ ի սրբութեան է՝ ուղիղ են ճանապարհք նորա։՝՝

12 Ունկն լսէ եւ ակն տեսանէ, Տեառն գործուած են երկոքեան։

13 Մի՛ սիրեր զչար խօսել՝ զի մի՛ սատակեսցիս՝՝. բաց զաչս քո, եւ յագեաց հացիւ։

14 Զչարն չար ասէ՝ որոյ զնոյն ստացեալ իցէ՝՝, եւ մատուցեալ յառաջ՝ ապա նովին պարծի։

15 Է ոսկի եւ բազմութիւն անդոց. եւ անօթ պատուական՝ շրթունք գիտութեան։

16 Զերծ զհանդերձ նորա՝ զի երաշխաւոր եղեւ օտարի, եւ ի հիւրութեան գրաւեաց զնա՝՝։

17 Քաղցրացաւ առն հաց ստութեան, եւ լցցի բերան նորա կոպճով։

18 Խորհուրդք մտօք պատրաստեսցին, եւ պատերազմ իմաստութեամբ մղեսցի։՝՝

19 Որ յայտնէ զխորհուրդս՝ գնայ նենգութեամբ. եւ ընդ պատրողին շրթամբք իւրովք՝ մի՛ խառնակեսցիս։

20 Որ հայհոյէ զհայր կամ զմայր՝ շիջցի լոյս նորա, եւ բիբք աչաց նորա զխաւար տեսցեն։

21 Մասն՝՝ փութացեալ յառաջնումն՝ ի վախճանի ոչ օրհնեսցի։

22 Մի՛ ասիցես թէ առից վրէժ ի թշնամւոյն. այլ համբեր Տեառն, զի քեզ օգնական լիցի։

23 Պիղծ է առաջի Տեառն չափ կրկին, եւ կշիռ նենգութեան ոչ է բարւոք առաջի նորա։

24 Ի Տեառնէ ուղղին գնացք առն. եւ մահկանացուն զիա՞րդ խելամուտ լիցի ճանապարհաց իւրոց։

25 Որոգայթ է առն վաղվաղել եւ յիւրոց ընչից նուիրել. քանզի յետ ուխտելոյն զղջումն լինի։

26 Ցրումն ամպարշտաց՝՝ թագաւոր իմաստուն. եւ արկանէ զնոքօք անիւ։

27 Լոյս Տեառն շունչ մարդկան, որ քննէ զշտեմարանս սրտի։

28 Ողորմութիւն եւ ճշմարտութիւն պահապան թագաւորի, եւ պատեսցեն արդարութեամբ զաթոռ՝՝ նորա։

29 Զարդ երիտասարդաց իմաստութիւն, եւ փառք ծերոց ալիք։

30 Վէրք եւ հարուածք պատահեն չարաց, եւ տանջանք՝՝ ի շտեմարանս որովայնի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan