Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՌԱԿՔ ՍՈՂՈՄՈՆԻ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Որդեակ, եթէ ընկալեալ զպատգամս պատուիրանի իմոյ ծածկեսցես յանձին քում,

2 լուիցէ իմաստութեան ունկն քո. եւ առակեսցես զսիրտ քո ի հանճար, եւ աւանդեսցես զնա որդւոյ քում ի խրատ։՝՝

3 Զի եթէ զիմաստութիւն կոչեսցես ի քեզ, եւ հանճարոյ տացես զձայն քո,

4 եւ եթէ խնդրեսցես զնա իբրեւ զարծաթ ընտիր, եւ իբրեւ զգանձս քննեսցես զնա,

5 յայնժամ ի միտ առցես զերկեւղ Տեառն, եւ զգիտութիւն Աստուծոյ գտցես։

6 Զի Տէր տայ զիմաստութիւն, եւ յերեսաց նորա գիտութիւն եւ հանճար։

7 Եւ գանձէ ուղղոց զփրկութիւն, վերակացու լինի գնացից նոցա՝՝,

8 պահել զճանապարհս իրաւանց, եւ զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ։

9 Յայնժամ ի միտ առցես զարդարութիւն եւ զիրաւունս. եւ ուղղեսցես զամենայն շաւիղս բարութեան։

10 Զի եթէ եկեսցէ իմաստութիւն ի միտս քո, եւ զհանճար անձին քում բարի համարեսցիս լինել։

11 Խորհուրդք բարեաց զգուշասցին զքեւ՝ եւ միտք սուրբ պահեսցեն՝՝ զքեզ։

12 Զի ապրեցուսցեն զքեզ ի ճանապարհէ չարէ, եւ յառնէ որ խօսիցի եւ ոչ ինչ հաւատարիմս։

13 Ո՛հ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս՝ գնալ ի ճանապարհս խաւարինս,

14 որ ուրախ լինիցին ընդ չարիս, եւ խնդայցեն ընդ խոտորումն չարութեան.

15 որոց թեւր իցեն ճանապարհք իւրեանց, եւ կամակոր շաւիղք նոցա,

16 հեռի առնել զքեզ յուղիղ ճանապարհէ, եւ օտարացուցանել յարդար խորհրդոց. որդեակ իմ, մի՛ հասցեն քեզ խորհուրդք չարք,

17 որոց թողեալ իցէ զուսումն մանկութեան՝՝, եւ մոռացեալ զուխտն աստուածեղէն.

18 զի եդ մերձ ի մահ զտուն իւր, եւ մօտ ի դժոխս՝ ընդ երկրածինս զշաւիղս իւր։

19 Ամենեքեան որ գնան ընդ նա՝ ոչ դարձցին, այլ եւ ի զղջումն եւս եկեսցեն.՝՝ եւ ոչ ժամանեսցեն ի ճանապարհս ուղիղս, եւ ոչ հասցեն ի տարեկանս կենդանութեան։

20 Զի եթէ գնացեալ էր ի ճանապարհս բարիս, գտանէին արդեւք զշաւիղս արդարութեան զդիւրինս։ Քաղցրացեալք՝ եղիցին բնակիչք երկրի, անմեղք մնասցեն ի նմա։՝՝

21 Զի ուղիղք բնակեսցեն յերկրի, եւ անարատք մնասցեն ի նմա։

22 Ճանապարհք ամպարշտաց՝՝ կորիցեն յերկրէ, եւ անօրէնք մերժեսցին ի նմանէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan