Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԹԻՒՔ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի, յամին երկրորդի ելանելոյ նոցա յԵգիպտոսէ յամսեանն առաջնում, եւ ասէ.

2 Ասա եւ՝՝ արասցեն որդիքն Իսրայելի զզատիկն ի ժամանակի իւրում։

3 Ի չորեքտասաներորդում աւուր ամսոյն առաջնոյ արասցեն զայն ընդ երեկս, ըստ ժամանակս, ըստ օրինի իւրում, ըստ պայմանի իւրում առնիցեն զնա։

4 Եւ խօսեցաւ Մովսէս ընդ որդիսն Իսրայելի առնել զզատիկն։

5 Ի սկսանել չորեքտասաներորդի աւուր ամսոյն՝՝ յանապատին Սինայի. որպէս հրամայեաց Տէր Մովսիսի, այնպէս արարին որդիքն Իսրայելի։

6 Եւ եղեն արք որ ոչ էին սուրբ ոգւով մարդոյ, եւ ոչ կարէին առնել զզատիկն յաւուր յայնմիկ. եւ մատեան առաջի Մովսիսի եւ Ահարոնի յաւուր յայնմիկ,

7 եւ ասեն ցնոսա արքն այնոքիկ. Մեք անսուրբք եմք յոգի մարդոյ. արդ մի՛՝՝ յայտնեսցուք ի մատուցանելոյ պատարագ Տեառն ի ժամանակի իւրում ի մէջ որդւոցն Իսրայելի։

8 Ասէ ցնոսա Մովսէս. Կացէք այդր, եւ լուայց թէ զինչ տացէ հրաման Տէր վասն ձեր։

9 Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

10 Խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես. Մարդ ոք մարդ որ լինիցի անսուրբ յոգի մարդոյ, եւ կամ թէ ի հեռի ճանապարհի ոք իցէ ի ձէնջ յազգս ձեր, արասցէ զզատիկն Տեառն.

11 յամսեանն երկրորդի, ի չորեքտասաներորդում աւուր ընդ երեկս արասցէ զնա, բաղարջով եւ եղեգով կերիցեն զնա.

12 եւ մի՛ թողուցուն ինչ ի նմանէ յայգ, եւ ոսկր մի՛ բեկանիցեն ի նմանէ. ըստ օրինի զատկին արասցեն զնա։

13 Եւ մարդ ոք որ սուրբ իցէ, եւ ի հեռաւոր ճանապարհի ոչ իցէ, եւ հեղգասցի առնել զզատիկն, սատակեսցի անձն այն ի ժողովրդենէ իւրմէ, զի զպատարագն Տեառն ոչ մատոյց ի ժամանակի իւրում. զմեղս իւր ընկալցի մարդն այն։

14 Եւ եթէ յարեսցի ի ձեզ եկ ոք յերկրին ձերում, եւ առնիցէ զզատիկն Տեառն, ըստ օրինակի զատկին եւ ըստ պայմանի իւրում արասցէ զնա. օրէն՝ մի եւ նոյն կացցէ ձեզ, եկին եւ բնակի երկրին։

15 Եւ յաւուրն յորում կանգնեցաւ խորանն՝ ծածկեաց ամպ զխորանն եւ զտունն՝՝ վկայութեան. եւ ընդ երեկս լինէր ի խորանին իբրեւ զտեսիլ հրոյ մինչեւ ցառաւօտ։

16 Այնպէս լինէր հանապազ. ամպ ծածկէր զնա ի տուէ, եւ տեսիլ հրոյ ի գիշերի։

17 Եւ յորժամ վերանայր ամպն ի խորանէ անտի, ապա չուէին որդիքն Իսրայելի. եւ ի տեղւոջ յորում զտեղի առնոյր ամպն՝ անդ բանակէին որդիքն Իսրայելի։

18 Հրամանաւ Տեառն չուէին որդիքն Իսրայելի, եւ հրամանաւ Տեառն բանակէին. զամենայն աւուրս յորս հովանի ունիցի ամպն ի վերայ խորանին, բանակեսցին որդիքն Իսրայելի՝՝։

19 Եւ յորժամ ձգիցի ամպն ի վերայ խորանին աւուրս բազումս, պահեսցեն որդիքն Իսրայելի զպահպանութիւն Տեառն, եւ մի՛ չուեսցեն։

20 Եւ եղիցի՝՝ յորժամ հովանի ունիցի ամպն զաւուրս թուով ի վերայ խորանին, ըստ բանի Տեառն բանակեսցին, եւ ըստ բանի Տեառն չուեսցեն։

21 Եւ եղիցի յորժամ լինիցի՝՝ ամպն յերեկորեայ մինչեւ ցառաւօտ, եթէ վերանայցէ՝՝ ամպն ընդ առաւօտն, չուեսցեն. զցերեկ կամ զցայգ. եւ եթէ ոչ վերասցի ամպն, ոչ չուեսցեն՝՝։

22 Եւ եթէ ամսօրեայ ժամանակ յաճախիցէ ամպն եւ հովանի լինիցի ի վերայ նորա, բանակեսցին որդիքն Իսրայելի՝ եւ մի՛ չուեսցեն՝՝։

23 Ըստ հրամանի Տեառն չուեսցեն՝՝, եւ զպահպանութիւնս Տեառն պահեսցեն հրամանաւ Տեառն ի ձեռն Մովսիսի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan