Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԹԻՒՔ 34 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

2 Պատուիրեա որդւոցն Իսրայելի եւ ասասցես ցնոսա. Դուք մտանէք յերկիրն Քանանացւոց, եւ այն լիցի ձեզ ի ժառանգութիւն, երկիրն Քանանու հանդերձ սահմանօք իւրովք.

3 եւ եղիցի ձեզ կողմն ընդ հարաւ ի Սինն անապատէ մինչեւ մօտ յԵդովմ. եւ եղիցին ձեզ սահմանքն որ ընդ հարաւ իցեն, ի մասնէ Աղի ծովուն յարեւելից կողմանէ.

4 եւ պատիցին սահմանքն ձեր ի հարաւոյ՝ ընդ սարն Ակրաբինայ եւ անցցեն յԵնակ, եւ եղիցին ելք նորա ընդ հարաւոյ կողմն Կադեսբառնեայ. եւ ելցեն յաւանն Արադայ՝՝ եւ անցցեն յԱսեմոն։

5 Եւ պատիցին սահմանքն յԱսեմոնայ ձորոյն Եգիպտացւոց, եւ եղիցին ելք նորա ընդ ծովն։

6 Եւ սահմանք ծովուն ձեզ լիցին. ծովն մեծ սահման իցէ, եւ այն լիցին ձեզ սահմանք ծովուն։

7 Եւ այս լիցին ձեզ սահմանք ընդ կողմն հիւսիսոյ. ի մեծէ ծովէն չափեսջիք ձեզ զլեառնլեռնայն.

8 եւ՝՝ ի լեռնէ անտի չափեսջիք զնոյն մինչեւ ի մուտս Եմաթայ, եւ եղիցին ելք նորա սահմանքն Սեդադայ.

9 եւ ելանիցէ առ սահմանօքն Զեփրոնայ. եւ եղիցին ելք նորա Ասիռնային. այն լիցին ձեզ սահմանք ի հիւսիսոյ։

10 Եւ չափեսջիք ձեզ սահմանս յարեւելից՝ յԱսիռնայինայ ցՍեպփամար.

11 եւ իջանիցեն սահմանքն ի Սեպփամարայ ցԲեղա, յարեւելից կողմանէ աղբերացն. եւ իջցեն սահմանքն ի Բեղայ մինչեւ ցծովն Քենարայ յարեւելից կողմանէ.

12 եւ իջանիցեն սահմանքն մինչեւ ցՅորդանան, եւ ելք նորա լինիցին ծովն Աղի։ Այն ամենայն երկիր լինիցի ձեզ, եւ սահմանք նորա շուրջանակի։

13 Եւ պատուիրեաց Մովսէս որդւոցն Իսրայելի եւ ասէ. Այս է երկիրն զոր ժառանգիցէք զսա վիճակաւ, որպէս հրաման ետ Տէր տալ զնա ինն ցեղիցն եւ կիսոյ ցեղին Մանասէի.

14 վասն զի ա՛ռ ցեղ որդւոցն Ռուբենի՝՝ եւ ցեղ որդւոցն Գադայ՝ ըստ տանց նահապետաց իւրեանց, եւ կէս ցեղին Մանասէի, զվիճակս իւրեանց

15 յայնկոյս Յորդանանու յանդիման Երիքովի ի հարաւոյ ընդ կողմն արեւելից։

16 Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

17 Այս անուանք են արանցն՝ որ ժառանգեցուցանիցեն ձեզ զերկիրն. Եղիազար քահանայ եւ Յեսու Նաւեան.

18 եւ մի մի իշխան ի ցեղէ առնուցուք ժառանգեցուցանել ձեզ զերկիրն։

19 Եւ այս անուանք են արանցն. ցեղին Յուդայ՝ Քաղէբ որդի Յեփոնեայ.

20 ցեղին Շմաւոնի՝ Սաղամիէլ որդի Ամիուդայ.

21 ցեղին Բենիամինի՝ Եղդադ որդի Քասղովդայ.

22 ցեղին Դանայ՝ իշխան Բակքիր որդի Եգղայ.

23 որդւոցն Յովսեփայ, ցեղի որդւոցն Մանասէի՝ իշխան Անիէլ որդի Սուփիայ.

24 ցեղի որդւոցն Եփրեմի՝ իշխան Կամուէլ որդի Սաբաթայ.

25 ցեղին Զաբուղոնի՝ իշխան Եղիսափան որդի Փառնաքայ.

26 ցեղին որդւոցն Իսաքարայ՝ իշխան Փաղտիէլ որդի Ոզիայ.

27 ցեղի որդւոցն Ասերայ՝ իշխան Աքիովր որդի Սեղեմայ.

28 ցեղին Նեփթաղիմայ՝ իշխան Փադայէլ որդի Ամիուդայ։

29 Սոքա են որոց հրաման ետ Տէր բաժանել որդւոցն Իսրայելի զերկիրն Քանանացւոց։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan