Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԹԻՒՔ 30 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ խօսեցաւ Մովսէս ընդ իշխանս որդւոցն Իսրայելի եւ ասէ. Այս բան է զոր հրամայեաց Տէր.

2 Այր ոք այր՝ եթէ ուխտիցէ ուխտ Տեառն, կամ երդնուցու երդումն սահմանաւ, կամ սահմանիցէ՝՝ ինչ վասն անձին իւրոյ, մի՛ արասցէ ապախտ զբան իւր. այլ զամենայն ինչ որ ելանիցէ ի բերանոյ իւրմէ՝ արասցէ։

3 Եւ եթէ կին ոք ուխտիցէ ուխտ Տեառն, կամ սահմանիցէ սահման ինչ ի տան հօր իւրոյ ի մանկութեան իւրում.

4 եւ լսիցէ հայր նորա զուխտս նորա եւ զսահմանս նորա զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, եւ լռեսցէ նմա հայր նորա, կացցեն ամենայն ուխտք նորա, եւ ամենայն սահմանքն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին նմա։

5 Եւ եթէ ոչ առնուցու յանձն հայր նորա յաւուր յորում լսիցէ զամենայն ուխտսն նորա, եւ զսահմանսն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, մի՛ կացցեն. եւ Տէր անպարտ արասցէ զնա. զի ոչ առ յանձն հայր նորա։

6 Ապա թէ լինելով լինիցի առն, եւ ուխտք իւր ի նմա իցեն ըստ ուխտելոյ շրթանց իւրոց զոր սահմանեաց զանձնէ իւրմէ,

7 եւ լսիցէ այրն նորա եւ լռիցէ նմա յաւուր յորում լսիցէ, այնպէս կացցեն ամենայն ուխտք նորա, եւ սահմանքն նորա զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին։

8 Ապա թէ ոչ առնուցու յանձն այր նորա յաւուր յորում լսիցէն, ամենայն ուխտքն նորա եւ ամենայն սահմանքն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ մի՛ հաստատեսցին. զի այրն ոչ առ յանձն. եւ Տէր անպարտ արասցէ զնա։

9 Եւ ուխտք այրւոյ կամ հանելոյ, զոր ուխտիցէ զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին նմա։

10 Ապա թէ ի տան առն իւրոյ իցեն ուխտք նորա, կամ սահմանն զոր սահմանիցէ երդմամբ զանձն իւրմէ,

11 եւ լսիցէ այր նորա եւ լռիցէ նմա, եւ առնուցու նմա յանձն, կացցեն ամենայն ուխտք նորա, եւ ամենայն սահմանք նորա զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին նմա։

12 Եւ եթէ խափանելով խափանեսցէ այրն նորա յորում աւուր լսիցէ զամենայն ինչ որ ելանիցէ ի շրթանց նորա ըստ ուխտից նորա եւ ըստ սահմանացն նորա զանձնէ իւրմէ, մի՛ հաստատեսցի նմա. զի այր նորա զանցոյց, եւ Տէր անպարտ արասցէ զնա։

13 Զամենայն ուխտ եւ զամենայն երդումն կապոյ առ լլկելոյ զանձն, այր նորա հաստատեսցէ նմա, եւ այր նորա զանցուսցէ։

14 Եւ եթէ լռելով լռեսցէ նմա օր ըստ օրէ, հաստատեսցէ նմա զամենայն ուխտսն իւր, եւ զսահմանսն կացուսցէ նմա. վասն զի լռեաց նմա յաւուրն յորում լուաւ։

15 Եւ եթէ զանցուցանելով զանցուսցէ այր նորա յետ աւուրն յորում լուաւ, ընկալցի զմեղս իւր։

16 Այս իրաւունք են զոր պատուիրեաց Տէր Մովսիսի ընդ այր եւ ընդ կին իւր, ընդ հայր եւ ընդ դուստր իւր՝ ի մանկութեանն ի տան հօր իւրոյ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan