Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԹԻՒՔ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի, ի խորանին վկայութեան, ի միում՝ ամսեանն երկրորդի, յամին երկրորդի ելանելոյ նոցա յերկրէն Եգիպտացւոց, ասէ.

2 Առէք զհամար ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայելի, ըստ ազգս, ըստ տանց նահապետաց, ըստ թուոց յանուանէ, ըստ գլխոց նոցա՝ ամենայն արու,

3 ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանիցէ ի զօրսդ Իսրայելի, հանդէս առնել նոցա հանդերձ զօրութեամբ իւրեանց դու եւ Ահարոն. առնիցէք նոցա հանդէս։՝՝

4 Եւ ընդ ձեզ լինիցին իւրաքանչիւր ըստ ցեղի, իւրաքանչիւր իշխան, ըստ տանց նահապետաց լինիցին։

5 Եւ այս են անուանք արանցն որ յանդիման լինիցին ընդ ձեզ. Ռուբենի՝ Եղիսուր որդի Սադիուրայ,

6 Շմաւոնի՝ Սաղամիէլ որդի Սուրիսադայի,

7 Յուդայի՝ Նաասոն որդի Ամինադաբայ,

8 Իսաքարայ՝ Նաթանայէլ որդի Սովգարայ,

9 Զաբուղոնի՝ Եղիաբ որդի Քեղովնայ,

10 որդւոցն Յովսեփայ, Եփրեմի՝ Եղիսամա որդի Եմիուդայ, Մանասէի՝ Գամաղիէլ որդի Փադասուրայ,

11 Բենիամինի՝ Աբիդան որդի Գեդէոնի,

12 Դանայ՝ Աքիեզեր որդի Ամիսադայի,

13 Ասերայ՝ Փագիէլ որդի Եքրանայ,

14 Գադայ՝ Եղիսափան որդի Դագուելի,

15 Նեփթաղիմայ՝ Աքիրէ որդի Ենանայ։

16 Սոքա են անուանիք ժողովրդեանն, իշխանք ցեղիցն ըստ նահապետաց՝ հազարապետք Իսրայելի։

17 Եւ առին Մովսէս եւ Ահարոն զարսն զայնոսիկ որք յանուանէն կոչեցան.

18 եւ զամենայն ժողովուրդն ժողովեցին ի միում ամսեանն երկրորդի, յամին երկրորդի,՝՝ եւ մտին ի հանդէս ըստ ազգաց իւրեանց, ըստ նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ի քսանամենից եւ ի վեր, ամենայն արու՝՝ ըստ գլխոց իւրեանց։

19 Որպէս հրամայեաց Տէր Մովսիսի, եւ մտին ի հանդէս յանապատին Սինայի։

20 Եւ եղեն որդիք Ռուբենի՝ անդրանկանն Իսրայելի, ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրսն Իսրայելի՝

21 հանդէս նոցա յազգէն Ռուբենի, քառասուն եւ վեց հազար եւ հինգ հարեւր։

22 Եւ որդւոցն Շմաւոնի, ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրսն՝

23 հանդէս նոցա ի ցեղէն Շմաւոնի, յիսուն եւ ինն հազար եւ երեք հարեւր։

24 Եւ որդւոցն Գադայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

25 հանդէս նոցա ի ցեղէն Գադայ, քառասուն եւ հինգ հազար եւ վեց հարեւր եւ յիսուն։

26 Եւ որդւոցն Յուդայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրսն՝

27 հանդէս նոցա ի ցեղէն Յուդայ՝ եւթանասուն եւ չորք հազարք եւ վեց հարեւր։

28 Եւ որդւոցն Իսաքարայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

29 հանդէս նոցա ի ցեղէն Իսաքարայ, յիսուն եւ չորք հազարք եւ չորեք հարեւր։

30 Եւ որդւոցն Զաբուղոնի՝ ըստ գունդս իւրեանց, ըստ ազգս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

31 հանդէս նոցա ի ցեղէն Զաբուղոնի, յիսուն եւ եւթն հազար եւ չորեք հարեւր։

32 Եւ որդւոցն Յովսեփայ, որդւոցն Եփրեմի՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

33 հանդէս նոցա ի ցեղէն Եփրեմի, քառասուն հազար եւ հինգ հարեւր։

34 Եւ որդւոցն Մանասէի՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց իւրեանց, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

35 հանդէս նոցա ի ցեղէն Մանասէի, երեսուն եւ երկու հազար եւ երկերիւր։

36 Եւ որդւոցն Բենիամինի՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

37 հանդէս նոցա ի ցեղէն Բենիամենի, երեսուն եւ հինգ հազար եւ չորեք հարեւր։

38 Եւ որդւոցն Դանայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

39 հանդէս նոցա ի ցեղէն Դանայ, վաթսուն եւ երկու հազարք եւ եւթն հարեւր։

40 Եւ որդւոցն Ասերայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

41 հանդէս նոցա ի ցեղէն Ասերայ, քառասուն եւ մի հազար եւ հինգ հարեւր։

42 Եւ որդւոցն Նեփթաղիմայ՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝

43 հանդէս նոցա ի ցեղէն Նեփթաղեմի, յիսուն եւ երեք հազարք եւ չորեքհարեւր։

44 Այս է հանդէս զոր արարին Մովսէս եւ Ահարոն եւ իշխանքն Իսրայելի, երկոտասան իշխանք. այր մի ըստ միում ազգի, ըստ ցեղից՝՝ տանց նահապետաց իւրեանց էին։

45 Եւ եղեւ ամենայն հանդէս որդւոց Իսրայելի հանդերձ զօրու՝՝ իւրեանց ի քսանամենից եւ ի վեր ամենայն որ ելանէր տալ պատերազմ՝՝ ի միջոյ Իսրայելի.

46 եւ եղեն ամենայն անցեալքն ի հանդիսի վեց հարեւր հազար, եւ երեք հազար եւ հինգ հարեւր եւ յիսուն։

47 Բայց Ղեւտացիքն ի ցեղէ ազգին իւրեանց ոչ անցին ի հանդիսի ընդ որդիսն Իսրայելի՝՝։

48 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

49 Տեսջի՛ր, զազգն Ղեւեայ մի՛ խառնեսցես ընդ նոսա ի հանդէս, եւ զհամար նոցա մի՛ առնուցուս ի մէջ որդւոցն Իսրայելի.

50 եւ կացուսցես զՂեւտացիսն ի վերայ խորանին վկայութեան, եւ ի վերայ ամենայն կահի նորա, եւ ի վերայ ամենայնի որ ինչ է ի նմա. նոքա բարձցեն զխորանն եւ զամենայն զկահ նորա, եւ նոքա պաշտեսցեն ի նմա, եւ շուրջ զխորանաւն բանակեսցին։

51 Եւ ի չուել խորանին՝ իջուսցեն զնա Ղեւտացիքն, եւ ի բանակել խորանին՝ կանգնեսցեն զնա Ղեւտացիքն. եւ այլազգի որ մերձեսցի ի նա՝ մեռցի։

52 Եւ բանակեսցին որդիքն Իսրայելի այր ըստ իւրաքանչիւր կարգի, եւ այր ըստ իւրաքանչիւր նահապետութեան հանդերձ զօրու իւրեանց։

53 Բայց Ղեւտացիքն բանակեսցին շուրջ զխորանաւն վկայութեան յանդիման Տեառն՝՝, եւ ոչ լինիցին մեղք ի մէջ որդւոցն Իսրայելի. եւ պահեսցեն Ղեւտացիքն զպահպանութիւն խորանին վկայութեան։

54 Եւ արարին որդիքն Իսրայելի ըստ ամենայնի, որպէս պատուիրեաց Տէր Մովսիսի եւ Ահարոնի՝՝. նոյնպէս եւ արարին։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan