Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՆԷԵՄԵԱՅ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ յարեաւ Եղիասիբ քահանայ մեծ եւ եղբարք նորա քահանայք, եւ շինեցին զդուռն Աւազանաց ջրմղին՝՝, եւ սրբեցին զնա եւ կանգնեցին զդրունս նորա, եւ կանգնեցին զնա մինչեւ՝՝ յաշտարակն Անամայելի,

2 ի ձեռն որդւոց արանց Երիքովի, եւ ի ձեռն որդւոց Զաքուր, որդւոցն Ամարի։

3 Եւ զդուռնն Նեքտիւրբան շինեցին որդիքն Ասանայ՝՝, եւ նոքա յարդարեալ կազմեցին զնա, եւ զփականս եւ զնիգս նորա.

4 եւ ի ձեռանէ նոցա ունէին Մոսողամ որդի Բարաքի որդի Մասիզեբէլ. եւ ի ձեռանէ նոցա ունէին Սադովկ որդի Բասանայ.

5 եւ ի ձեռանէ նոցա ունէին Թեկումադորեմ. եւ ոչ արկին զպարանոցս ի ծառայութիւն նոցա։

6 Եւ զդուռնն հին ունէին Յուդայ որդիք, Փասեկ՝՝ եւ Մեսողամ՝ որդի Բասոդեայ. եւ սոքա կազմեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա եւ զդռնափակս եւ զնիգս։

8 Եւ զհետ նոցա ի կարգին կալաւ Անանիա որդի Հռոսէկէիմ եւ եթող Երուսաղեմացւոցն մինչեւ ի պարիսպն հրապարակաց։

9 Եւ զհետ նոցա կալաւ Հռափիա իշխան կողմանց տեղեացն Երուսաղեմի.

10 եւ ի ձեռանէ նորա կալաւ Յերադիա որդի Յերոմաք, եւ ի կողմանէ տանն իւրոյ. եւ ի ձեռանէ նորա կալաւ Ատտուս որդի Սաբանեայ։

11 Եւ երկրորդ կալաւ՝՝ Եղքիաս որդի Երամ, եւ Ասուբ որդի Փաադմովաբ, մինչեւ յաշտարակն Թանուրիմ.

12 եւ ի ձեռանէ նորա կալաւ՝՝ Սաղում որդի Ալոհեմ՝ իշխան կիսոյ կողմանն Երուսաղեմի, ինքն եւ դստերք իւր։

13 Եւ զդուռն Ձորոյն կալաւ Անու, եւ որք բնակեալ էին Զանու. նոքա շինեցին զնա, եւ կանգնեցին զդրունս նորա եւ զդռնափակս եւ զնիգս. եւ հազար կանգուն շինեցին ի պարսպէն մինչ ի դուռն Մոխրոցին։

14 Եւ զդուռն Մոխրոցին կալաւ Մեղքիա որդի Հռեքաբ՝ իշխան տեղեացն Բեթաքարմայ, ինքն եւ տեղիք իւր. եւ յարկին զնա եւ կանգնեցին՝՝ զդրունս եւ զփակս եւ զնիգս նորա։

15 Եւ զպարիսպ Ջրբուղխ աղբերն կալաւ Ադիոն՝ իշխան՝՝ թագաւորին, մինչեւ յաստիճանսն որ իջանէ ի քաղաքէն Դաւթի։

16 Եւ զհետ նորա կալաւ Նէեմաս որդի Ազբուք՝ իշխան կողմանն Բեթսուր մինչեւ ի պարտէզ տեղեացն Դաւթի, մինչեւ ի ջրբուղխսն կազմելոյ՝՝, եւ մինչեւ ցԲեթագաբարին.

17 եւ զհետ նորա կալան Ղեւտացիքն, Հռայում որդի Բանեայ. եւ ի ձեռանէ նոցա կալաւ Ասաբիա՝ իշխան կողմանցն Կէիլայ՝՝.

18 եւ զհետ նորա կալան եղբարք նորա, Բենայի որդի Ադադ՝ իշխան կողմանցն Կէիլայ։

19 Եւ զհետ նորա կալաւ Ազուր որդի Յեսու, իշխան Մասփեայ, չափ երկրորդ պարսպին, որ ելանէր եւ խառնէր յանկիւնս աշտարակին՝՝։

20 Եւ զհետ նորա կալաւ Բարուք որդի Զաբու, չափ երկրորդ յանկիւնէն մինչեւ ի դուռն Բեթելիասուբ, ուր կայր քահանայն մեծ՝՝։

21 Եւ զհետ նորա կալաւ Մերամովթ որդի Ուրիայ, որդի Ակովս, չափ երկրորդ ի դրանցն Բեթելիասուբ՝՝ մինչեւ ի սպառուած նորա։

22 Եւ զհետ նորա կալան քահանայքն արք Աքերայ. եւ զհետ նորա կալաւ Բենիամին եւ Ասուբ առաջի տանց իւրեանց։

23 Եւ զհետ նորա կալաւ Ազարիա որդի Մասու, որդի Անանեայ՝ մօտ առ տամբն իւրով։

24 Եւ զհետ նորա կալաւ Բանի որդի Ենգադայ, չափ երկրորդ՝՝ ի Բեթազարայ մինչեւ յանկիւնն. եւ շրջան դարձի տեղւոյն.

25 կալաւ Փաղաք որդի Ուզայի՝ ընդդէմ անկեանն. եւ զաշտարակն որ էր արտաքոյ ապարանից թագաւորին վերագոյն քան զգաւիթ բանտին. եւ զհետ նորա Փաթաւա որդի Փարոսայ։

26 Եւ Նաթանայիմքն որ բնակեալ էին յՈփաղ պարտիզի դրան Ջրոյն կողմանն արեւելից, եւ աշտարակն որ արտաքոյ կողմանն։

27 Եւ զհետ նորա կալան Թեկուացիքն, չափ երկրորդ՝՝ ընդդէմ աշտարակին մեծի, որ էր արտաքոյ մինչեւ ի պարիսպն Ոփեղայ։

28 Եւ վերագոյն դրան Ձիոցն կալան քահանայքն՝ այր իւրաքանչիւր հանդէպ տանց իւրեանց։

29 Եւ զհետ նորա կալաւ Սադովկ որդի Եմեր, հանդէպ տան իւրոյ. եւ զհետ նորա կալաւ Սամէիա որդի Սեքենեայ, որ էր պահապան դրանն արեւելից։

30 Եւ զհետ նորա կալաւ Անանիա որդի Սեղեմեայ, եւ Անոն որդի Սեղեփայ, չափ երկրորդ՝՝. եւ զհետ նորա կալաւ Մեսողամ որդի Բարաքայ՝ ընդդէմ գանձու տանն՝՝ իւրոյ։

31 Եւ զհետ նորա կալաւ Մեղքիա որդի Սարեփի, մինչեւ ի Բեթանաթան. եւ այլ մեծատունք քաղաքին՝՝ հանդէպ դրանն Մափկաթ մինչեւ յելս շրջանակին։

32 Եւ ի մէջ դրանն Ջրբղխացն կալան Քեղկիա եւ մեծատունք քաղաքին՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan