ԳԻՐՔ ՆԷԵՄԵԱՅ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ նստան իշխանք ժողովրդոցն յԵրուսաղէմ, եւ արկին վիճակս, զի մին ի տասանց որում եւ ելցէ վիճակն՝ նստցի յԵրուսաղէմ քաղաք սրբութեան, եւ իններորդքն գնասցեն յիւրաքանչիւր քաղաքս։ 2 Եւ օրհնեաց ժողովուրդն զարսն զայնս որ որոշեցան եւ նստան յԵրուսաղէմ։ 3 Եւ այս են իշխանք երկրին որ նստան յԵրուսաղէմ, եւ՝՝ քահանայք եւ Ղեւտացիք եւ Նաթանացիք, եւ որդիք ծառայիցն Սողոմոնի։ 4 Եւ որք նստան յԵրուսաղէմ, էին յազգէն Յուդայ եւ Բենիամինի։ Եւ այս են յորդւոցն Յուդայ. Աթեէ որդի Ոզիայ, որդի Զաքարեայ, որդի Ամարեայ, որդի Սափատեայ, որդի Մաղէեղայ յորդւոցն Փարեսայ, 5 եւ Մաասիա, որդի Բարուք, որդի Աղազայ, որդի Ոզիայ, որդի Ադիայ, որդի Յովարիբ, որդի Զաքարեայ, որդի Սեղովնի։ 6 Ամենայն որդիք Փարեսի որ նստան յԵրուսաղէմ, չորեքհարեւր վաթսուն եւ ութ՝ արք զօրաւորք։ 7 Եւ այս են որդիք Բենիամինի. Սեղոն որդի Մեսեղովմ, որդի Յովադ, որդի Փադայի, որդի Կովղիայ, որդի Մաասիա, որդի Աթիէլ, որդի Եսայեայ։ 8 Եւ զհետ նորա Գեբէի, Սեղէի, ինն հարեւր քառասուն եւ ութ։ 9 Եւ Յովսէս որդի Զեքրի՝ այցելու եւ վերակացու ի վերայ նոցա. եւ Յուդա որդի Ասանայ՝ որ էր երկրորդ ի քաղաքին։ 10 Եւ ի քահանայիցն, Յեդայիա որդի Յովարիբ, 11 Յաքին, Սարիա, որդի Եղքեայ, որդի Մեսուղամ, որդի Սադովկ, որդի Մարաւովթ, որդի Ետովբ. եւ էին տունք իւրեանց մօտ ի տաճարն Տեառն՝՝. 12 եւ եղբարք նոցա որ գործէին զգործ սպասաւորութեան տանն Տեառն՝ ութ հարեւր քսան եւ երկու. եւ Ադայի որդի Երովմ, որդւոյ Փաղայիայ, որդւոյ Ամասեայ, որդի Զաքարեայ, որդի Փասեուր, որդի Մեղքիայ։ 13 Եւ եղբարք նորա իշխանք հայրապետացն, երկերիւր քառասուն եւ երկու. եւ Ամեսայի որդի Եզրիէլ, 14 եւ եղբարք նոցա զօրաւորք հարեւր քսան եւ ութ. եւ այցելու եւ վերակացու նոցա Զեքրիէլ՝ որ էր ի մեծաց իշխանաց։ 15 Եւ յՂեւտացւոցն Սամէիա որդի Ասուբ, որդի Եզրովմ։ 17 Եւ Մաթանացիք, որդի Միքայ եւ Յորեբ, որդիք Սամուի՝ երկերիւր եւթանասուն եւ չորս։ 19 Եւ դռնապանք, Ակուբ, Տեղամին եւ եղբարք նորա՝ հարեւր եւթանասուն եւ երկու՝՝։ 22 Եւ այցելու եւ վերակացու Ղեւտացւոցն յԵրուսաղէմ, Ոզա որդի Բանի, որդի Ասաբեայ, որդի Մատթանի, որդի Միքայ, յորդւոցն Ասափայ որ էին երգեցիկք մօտ առ տուն Տեառն. 23 վասն զի հրաման թագաւորին էր առ նոսա լինել անդ. եւ անխափան ունել զպաշտօնն։ 24 Եւ Փաթաւա որդի Մեսիզաբեղայ, Զարեհ որդի Յուդայ, որ ի ձեռանէ թագաւորին ունէր զամենայն կազմած, եւ բնակէր յագարակի իւրում։ 25 Եւ յորդւոցն Յուդայ որք նստան ի Կարիաթարբա, եւ Յեսու եւ Բերսաբէէ. եւ բնակութիւն նոցա Ղաքիս. 30 եւ ագարակք իւրեանց, որք եւ ունէին զԲերսաբէէ։ 31 Եւ որդիք Բենիամինի ի Գաբա՝ 36 Մաքմաս. եւ Ղեւտացւոցն բաժին Յուդա եւ Բենիամին։՝՝ |