Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՆԱՒՈՒՄԱՅ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ո՜ քաղաք արեանց, ամենեւին սուտ, լի անիրաւութեամբ, որոյ զննեսցի որսդ՝՝։

2 Ձայն հարուածոց, ձայն շարժման անուոյ, շաչիւն կառաց, շահատակիւն հեծելոց, փայլիւն զինու,

3 շողալ սուսերի, թաւալգլոր խաղալ վիրաւորաց, եւ ոչ գոյր չափ ազգաց նորա. եւ տկարասցին ի մարմինս իւրեանց՝ ի բազում պոռնկութենէ։

4 Պոռնիկ գեղապանծ, գլուխ կախարդաց՝՝, որ վաճառէր զազգս ի պոռնկութեան իւրում, եւ զտոհմս կախարդանօք իւրովք։

5 Ահաւասիկ ես ի վերայ քո, ասէ Տէր Աստուած ամենակալ. եւ յայտնեցից զյետուստ քո, եւ արկից զերեսօք քովք. եւ ցուցից ազգաց զամօթ քո, եւ թագաւորութեանց զանարգանս քո։

6 Եւ ընկեցից ի վերայ քո զպղծութիւնս եւ զաղտեղութիւնս քո՝՝, եւ արարից զքեզ խայտառակ։

7 Եւ եղիցի ամենայն որ տեսանիցէ զքեզ՝ իջանիցէ եւ ասիցէ. Եղո՜ւկ դու,՝՝ Նինուէ, ո՞վ իցէ որ հեծիցէ վասն քո. ուստի՞ խնդրեսցուք քեզ մխիթարութիւն։

8 Պատրաստեա բաժին, կազմեա ջնար, վիճակդ Ամովնայ. որ բնակեալ է՝՝ ի մէջ գետոց, եւ ջուրք շուրջ զնովաւ. որոյ սկիզբն ծով, եւ ջուրք պարիսպ նորա։

9 Եթէովպացիք եւ Եգիպտոս զօրութիւն նորա, եւ չիք չափ փախստեան նորա.՝՝ եւ Լիբէացիք եղեն օգնականք նորա։

10 Սակայն եւ նա յողդողդեալ գերի գնայցէ, եւ զտղայս նորա զքարի հարցեն ի սկզբան ճանապարհաց նորա՝՝, եւ ի վերայ ամենայն պատուականաց նորա վիճակս արկանիցեն, եւ ամենայն մեծամեծք նորա ձեռակապովք կապեսցին։

11 Եւ դու արբեսցիս եւ յիմարեսցիս, եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ի թշնամեաց քոց։

12 Եւ ամենայն ամուրք քո իբրեւ զդիտակ թզոյ՝՝, որ թէ շարժեսցի՝ անկցին ի բերան ուտելեաց։

13 Ահա ազգք քո իբրեւ զկանայս են ի քեզ. թշնամեաց քոց բացցին բանալով դրունք երկրին քո, եւ կերիցէ հուր զնիգս քո։

14 Լից քեզ ջուր պաշարման, եւ պնդեա զամուրս քո. մուտ ի կաւ եւ կոխեա ընդ յարդի, եւ պնդեա քան զաղիւս՝՝.

15 անդ կերիցէ զքեզ հուր, եւ սատակեսցէ զքեզ սուր. եւ կերիցէ զքեզ իբրեւ զմարախ, եւ ծանրասցի իբրեւ զջորեակ՝՝։

16 Բազմացուցեր զվաճառս քո իբրեւ զաստեղս երկնից. դիմեաց ջորեակ, եւ թռեաւ.

17 խաղաց իբրեւ զգրուիճ. եւ խառնիճաղանջն քո իբրեւ զմարախ՝՝ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ. ծագեաց արեւ եւ խաղաց, եւ ոչ ծանեաւ զտեղի իւր. վա՜յ նոցա։

18 Նիրհեցին հովիւք քո. թագաւորն Ասորեստանեայց կոտորեաց զզօրս քո. չուեաց ազգ քո ի լերինս, եւ ոչ ոք էր որ մնայր։

19 Թարախեցան վէրք քո, եւ չիք բժշկութիւն բեկման քում՝՝. ամենեքին որ լուան զգոյժ քո՝ ծափս հարցեն ի վերայ քո. քանզի յո՞յր վերայ ոչ չոգաւ չարութիւն քո հանապազ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan