Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԷԷ.

1 Եւ էր զատիկն եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց, խնդրէին քահանայապետքն եւ դպիրք եթէ զիա՞րդ զնա նենգաւ կալեալ սպանանիցեն։

2 Բայց ասէին թէ՝ Մի՛ ի տօնի աստ, զի մի՛ խռովութիւն լինիցի ի ժողովրդեանն։

3 Եւ մինչ էր ի Բեթանիա ի տան Սիմովնի բորոտի բազմեալ, եկն կին մի որ ունէր շիշ իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ, եւ բեկեալ զշիշն՝ եհեղ ի վերայ գլխոյ նորա։

4 Եւ աշակերտքն՝՝ զչարէին եւ ասէին. Ընդէ՞ր է կորուստ իւղոյդ այդորիկ։

5 Մարթ էր զայդ եւղ վաճառել աւելի քան երեք հարեւր դահեկանի, եւ տալ աղքատաց։ Եւ զայրանային նմա յոյժ։

6 Եւ Յիսուս ասէ ցնոսա. Թոյլ տուք դմա, զի՞ աշխատ առնէք, զի գործ մի բարի գործեաց դա յիս։

7 Յամենայն ժամ զաղքատս ընդ ձեզ ունիք, եւ յորժամ կամիք, կարող էք առնել նոցա բարիս. այլ զիս ոչ յամենայն ժամ ընդ ձեզ ունիք։

8 Դա զոր ունէրդ՝ արար. յառաջագոյն խնկեաց զմարմին իմ ի նշան պատանաց։

9 Ամէն ասեմ ձեզ, ուր եւ քարոզեսցի աւետարանս այս ընդ ամենայն աշխարհ, եւ զոր արար դա՝ խօսեսցի վասն յիշատակի դորին։

10 Եւ Յուդա Իսկարիովտացի, մի յերկոտասանից անտի, գնաց առ քահանայապետսն զի մատնեսցէ զնա նոցա։

11 Նոքա իբրեւ լուան, խնդացին, եւ խոստացան տալ նմա արծաթ. եւ խնդրէր թէ զիա՛րդ պարապով մատնեսցէ զնա։

12 Եւ յառաջնում աւուր բաղարջակերացն յորժամ զզատիկն զենուին, ասեն ցնա աշակերտքն. Ո՞ւր կամիս, երթիցուք պատրաստեսցուք զի կերիցես զզատիկն։

13 Եւ առաքէ երկուս յաշակերտաց անտի եւ ասէ ցնոսա. Երթայք ի քաղաք, եւ իբրեւ մտանիցէք ի քաղաքն, պատահեսցէ ձեզ այր մի որ սափոր ջրոյ յուս ունիցի, երթայք զհետ նորա։

14 Եւ յոր տուն մտանիցէ, ասասջիք ցտանուտէրն. Վարդապետ ասէ. Ո՞ւր են իջեւանքն ուր աշակերտօքս ուտիցեմ զզատիկն։

15 Եւ նա ցուցցէ ձեզ վերնատուն մի մեծ զարդարեալ, անդ պատրաստեսջիք մեզ։

16 Եւ գնացին պատրաստել աշակերտքն նորա. եկին ի քաղաքն եւ գտին որպէս ասացն նոցա, եւ պատրաստեցին զզատիկն։

17 Եւ իբրեւ երեկոյ եղեւ, գայ երկոտասանիւքն հանդերձ։

18 Եւ իբրեւ բազմեցան եւ դեռ ուտէին, ասէ Յիսուս. Ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս, որ ուտէ իսկ ընդ իս։

19 Եւ նոքա սկսան տրտմել եւ ասել մի ըստ միոջէ. Միթէ ե՞ս իցեմ, եւ մեւսն՝ Միթէ ե՞ս իցեմ։

20 Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Մի յերկոտասանից այտի որ մխեաց ընդ իս ի սկաւառակդ։

21 Այլ Որդի մարդոյ երթայ որպէս եւ գրեալ է վասն նորա, բայց վա՜յ իցէ մարդոյն այնմիկ՝ յոյր ձեռս Որդի մարդոյ մատնեսցի. լաւ էր նմա թէ չէր իսկ ծնեալ մարդն այն։

22 Եւ մինչդեռ ուտէին, առեալ Յիսուսի հաց՝ օրհնեաց եւ եբեկ, ետ նոցա եւ ասէ. Առէք այդ է մարմին իմ։

23 Եւ առեալ բաժակ՝ գոհացաւ եւ ետ նոցա, եւ արբին ի նմանէ ամենեքեան։

24 Եւ ասէ ցնոսա. Այս է արիւն իմ նորոյ ուխտի, որ փոխանակ բազմաց հեղու։

25 Ամէն ասեմ ձեզ թէ ոչ եւս յաւելից ըմպել ի բերոյ որթոյ մինչեւ ցօրն ցայն, յորժամ արբից զնա նոր յարքայութեան Աստուծոյ։

26 Եւ գոհացեալ ելին ի լեառն Ձիթենեաց։ ՎՋ

27 Եւ ասէ ցնոսա Յիսուս. Ամենեքին գայթակղելոց էք յինէն յայսմ գիշերի. զի գրեալ է թէ՝ Հարից զհովիւն, եւ ոչխարքն ցրուեսցին։

28 Այլ յետ յարութեան իմոյ յառաջագոյն երթայց քան զձեզ ի Գալիլեա։

29 Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցնա. Թէպէտ եւ ամենեքեան գայթակղեսցին, այլ ես ոչ։

30 Եւ ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ թէ դու իսկ յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ՝ երիցս ուրասցիս զիս։

31 Իսկ Պետրոս առաւել եւս պնդէր եւ ասէր. Եթէ մեռանել եւս հասանիցէ ընդ քեզ, զքեզ ոչ ուրացայց։ Նոյնպէս եւ ամենեքեան ասէին։

32 Գան ի գեղն որում անուն էր Գեթսեմանի, եւ ասէ ցաշակերտսն. Նստարուք աստ, մինչեւ ես յաղօթս կացից։

33 Եւ առնու ընդ իւր զՊետրոս եւ զՅակովբոս եւ զՅովհաննէս, եւ սկսաւ տխրել եւ հոգալ։

34 Յայնժամ ասէ ցնոսա. Տրտում է անձն իմ մինչեւ ի մահ, մնացէք աստ եւ արթուն կացէք։

35 Եւ մատուցեալ սակաւիկ մի յառաջ, անկաւ ի վերայ երեսաց իւրոց յերկիր. եւ կայր յաղօթս, զի եթէ հնար ինչ է, անցցէ ի նմանէ ժամն։

36 Եւ ասէ. Աբբա Հայր, ամենայն ինչ քեզ հնարաւոր է, անցո զբաժակս զայս յինէն. բայց ոչ որպէս ես կամիմ, այլ որպէս դու կամիս։

37 Եւ գայ գտանէ զնոսա զի ննջէին, եւ ասէ ցՊետրոս. Սիմովն, ննջե՞ս. ո՞չ կարացեր ժամ մի արթուն կալ։

38 Արթուն կացէք եւ յաղօթս կացէք, զի մի՛ մտջիք ի փորձութիւն. ոգիս յօժար է, բայց մարմինս տկար։

39 Եւ դարձեալ չոգաւ եկաց յաղօթս, եւ զնոյն բանս ասաց։

40 Դարձաւ միւսանգամ անդրէն եւ եգիտ զնոսա ի քուն. քանզի էին աչք նոցա ծանրացեալ, եւ ոչ գիտէին թէ զինչ պատասխանի տայցեն նմա։

41 Գայ երրորդ անգամ եւ ասէ ցնոսա. Ննջեցէք այսուհետեւ եւ հանգերուք, զի հասեալ է վախճան՝՝. եկն ժամ եւ ահա մատնի Որդի մարդոյ ի ձեռս մեղաւորաց։

42 Օն արիք, գնասցուք, զի ահաւասիկ մերձեցաւ որ մատնելոցն է զիս։

43 Եւ մինչդեռ նա զայն խօսէր, գայ Յուդա Իսկարիովտացի, մի յերկոտասանից անտի, եւ ընդ նմա ամբոխ սուսերօք եւ բրօք ի քահանայապետիցն եւ ի դպրաց եւ ի ծերոց։

44 Տուեալ էր նշան մատնչին եւ ասէր. Ընդ որում ես համբուրեցից՝ նա է. կալջիք զնա եւ տարջիք զգուշութեամբ։

45 Եւ մատուցեալ վաղվաղակի ասէ ցնա. Ռաբբի, Ռաբբի։ Եւ համբուրեաց զնա։

46 Եւ նոքա արկին ի նա ձեռս եւ կալան զնա։

47 Եւ մի ոմն յայնցանէ որ զնովաւն կային՝ ձգեաց սուր, եւ եհար զծառայ քահանայապետին, եւ ի բաց եհան զունկն նորա։

48 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Իբրեւ ի վերայ աւազակի՞ ելէք սուսերօք եւ բրօք ունել զիս։

49 Հանապազ առ ձեզ էի եւ ուսուցանէի ի տաճարին, եւ ոչ կալարուք զիս. այլ զի լցցին գիրք մարգարէիցն։

50 Յայնժամ թողին զնա աշակերտքն ամենեքին եւ փախեան։

51 Եւ ոմն երիտասարդ զհետ երթայր նորա՝ արկեալ զիւրեւ կտաւ մի ի մերկուց. ունէին զնա երիտասարդքն.

52 եւ նորա թողեալ զկտաւն՝ փախեաւ մերկ ի նոցանէ։

53 Եւ տարան զՅիսուս առ քահանայապետն Կայիափա եւ գային ընդ նմա ամենայն քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք։

54 Եւ Պետրոս երթայր ի հեռաստանէ զհետ նորա մինչեւ ի ներքս իսկ ի գաւիթ քահանայապետին, եւ նստէր ընդ սպասաւորսն եւ ջեռնոյր առ լուսովն։

55 Իսկ քահանայապետքն եւ ամենայն ատեանն խնդրէին հակառակ Յիսուսի վկայութիւն ինչ, զի սպանանիցեն զնա, եւ ոչ գտանէին։

56 Զի բազում սուտ վկայութիւն վկայէին զնմանէ, եւ նման միմեանց ոչ էին վկայութիւնքն։

57 Այլք յարուցեալ վկայէին սուտ զնմանէ եւ ասէին, թէ՝

58 Մեք լուաք ի դմանէ զի ասէր. Ես քակեցից զտաճարդ զայդ ձեռագործ, եւ զերիս աւուրս շինեցից այլ, առանց ձեռագործի։

59 Սակայն եւ այնպէս չէր նման վկայութիւնն նոցա։

60 Ապա յարուցեալ քահանայապետն ի մէջ՝ հարցանէր զՅիսուս եւ ասէր. Ոչ ի՞նչ տաս պատասխանի, զի՛նչ դոքա զքէն վկայեն։

61 Եւ նա լուռ եւեթ կայր եւ չտայր ինչ պատասխանի։ Դարձեալ քահանայապետն հարցանէր զնա կրկին անգամ եւ ասէր. Դո՞ւ ես Քրիստոս Որդի Աստուծոյ օրհնելոյն։

62 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ասացեր թէ ես եմ՝՝. բայց տեսանիցէք զՈրդի մարդոյ նստեալ ընդ աջմէ Զօրութեան, եւ եկեալ ընդ ամպս երկնից։

63 Եւ քահանայապետն պատառեաց վաղվաղակի զպատմուճանս իւր եւ ասէ. Զի՞նչ եւս պիտոյ են մեզ վկայք։

64 Ահա լուայք ամենեքին զհայհոյութիւն ի բերանոյ դորա՝՝, զիա՞րդ թուի ձեզ։ Եւ ամենեքեան դատապարտեցին զնա թէ մահապարտ է։

65 Եւ ոմանք սկսան թքանել ընդ երեսս նորա, ձորձ զգլխով արկանել, կռփել եւ ասել. Մարգարեաց մեզ, Քրիստոսդ, ո՞վ է այն որ եհարն զքեզ՝՝։ Եւ սպասաւորքն ապտակս հանէին նմա։

66 Եւ Պետրոս մինչդեռ էր ի խոնարհ ի գաւթին, գայ աղախին մի քահանայապետին, եւ տեսանէ զնա զի ջեռնոյր. հայեցաւ ընդ նա եւ ասէ.

67 Եւ դու ընդ Յիսուսի Նազովրեցւոյ էիր։

68 Նա ուրացաւ եւ ասէ. Ոչ ճանաչեմ եւ ոչ գիտեմ զինչ դուդ ասես։ Եւ իբրեւ ել յարտաքին գաւիթն, եւ հաւ խօսեցաւ։

69 Դարձեալ ետես զնա աղախինն, եւ սկսաւ ասել ցայնոսիկ որ շուրջն կային թէ՝ Եւ սա ի նոցանէ է։ Եւ նա դարձեալ ուրացաւ։

70 Եւ յետ սակաւ միոյ դարձեալ որ շուրջն կային՝ ասեն ցՊետրոս. Արդարեւ եւ դու ի նոցանէ ես, քանզի Գալիլեացի ես, եւ խօսքդ իսկ քո նման են։

71 Եւ նա սկսաւ նզովել եւ երդնուլ եւ ասել թէ՝ Ոչ գիտեմ զայրն զորմէ դուքդ ասէք։

72 Եւ նոյնժամայն կրկին հաւ խօսեցաւ. եւ յիշեաց Պետրոս զբանն զոր ասաց ցնա Յիսուս թէ՝ Չեւ իցէ հաւու երկիցս խօսեալ, զի դու երիցս ուրասցիս զիս, եւ սկսաւ լալ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan