Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԻՔԻԱՅ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Արդ պաշարեսցի դուստրն ցանգով՝՝, զի նեղութիւն կարգեաց ի վերայ ձեր. գաւազանաւ հարցեն զծնօտս ազգաց Իսրայելի։

2 Եւ դու, Բեթղեհէմ տուն Եփրաթայ՝՝, սակաւաւոր իցես լինել ի հազարաւորս Յուդայ, ի քէն ելցէ ինձ լինել իշխան Իսրայելի, եւ ելք նորա ի սկզբանէ աւուրց աշխարհի՝՝։

3 Վասն այնորիկ տացէ զնոսա մինչեւ ի ժամանակ ծննդականին. ծնցի՝՝, եւ մնացորդք եղբարց նորա դարձցին առ որդիսն Իսրայելի։

4 Եւ կացցէ, եւ տեսցէ եւ հովուեսցէ հօտի իւրոյ զօրութեամբ Տեառն, եւ ի փառս անուան Տեառն Աստուծոյ իւրեանց հաստատեսցին՝՝. զի այժմ մեծասցի մինչեւ ի ծագս երկրի։

5 Եւ եղիցի նմա խաղաղութիւն. յորժամ եկեսցէ Ասորեստանեայն յերկիր ձեր, եւ յորժամ հասցէ յաշխարհ ձեր, յարուսցէ՝՝ ի վերայ նորա եւթն հովիւ եւ ութ վարիչ մարդկան։

6 Եւ հովուեսցեն զԱսորեստանեայն՝՝ սրով, եւ զերկիրն Նեբրովթայ ի պատնիշի իւրում. եւ փրկեսցէ զքեզ՝՝ յԱսորեստանւոյն՝ յորժամ եկեսցէ յերկիր ձեր, եւ յորժամ հասցէ ի վերայ սահմանաց ձերոց՝՝։

7 Եւ եղիցի մնացորդն Յակոբայ ի հեթանոսս, ի մէջ ազգաց բազմաց՝ իբրեւ զցօղ անկեալ ի Տեառնէ, եւ իբրեւ կաթիլ ի վերայ սիզոյ, որպէս զի մի՛ ժողովեսցի եւ մի՛ մի, եւ մի՛ մնասցէ ի մէջ՝՝ որդւոց մարդկան։

8 Եւ եղիցին մնացորդքն Յակոբայ ի հեթանոսս, ի մէջ ազգաց բազմաց իբրեւ զառեւծ ի մէջ խաշին յանտառի, եւ իբրեւ զկորիւն առիւծու ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ եւ յափշտակիցէ, եւ ոչ ոք իցէ որ թափիցէ։

9 Բարձրասցի ձեռն քո ի վերայ նեղչաց քոց, եւ ամենայն թշնամիք քո սատակեսցին։

10 Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ասէ Տէր, սատակեցից զերիվարս քո ի միջոյ քումմէ, եւ կորուսից զկառս քո.

11 եւ սատակեցից զքաղաքս երկրի քո, եւ բարձից զամենայն ամուրս քո. եւ բարձից զամենայն կախարդութիւնս քո ի ձեռաց քոց, եւ հարցուկք ոչ եղիցին ի քեզ։

12 Եւ ջնջեցից զդրօշեալս քո եւ զարձանս քո ի միջոյ քումմէ, եւ ոչ եւս երկիր պագցես գործոց ձեռաց քոց։

13 Եւ կոտորեցից զանտառսդ ի միջոյ քումմէ, եւ ապականեցից զքաղաքս քո։

14 Եւ արարից բարկութեամբ եւ սրտմտութեամբ վրէժխնդրութիւն ի մէջ ազգաց, փոխանակ զի ոչ լուան։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan