Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԻՔԻԱՅ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եղեն խորհել զվաստակս՝՝, եւ գործեն զչարիս յանկողինս իւրեանց, եւ ընդ այգ ընդ լոյսն զնոյն կատարէին. զի ոչ ամբարձին զձեռս իւրեանց առ Աստուած՝՝։

2 Ցանկային անդոց, եւ յափշտակէին, զորբս եւ զտունս բռնադատէին, յափշտակէին՝՝ զայր եւ զտուն նորա, զայր եւ զժառանգութիւն նորա։

3 Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես խորհիմ ի վերայ ազգիդ այդորիկ չարիս՝ ուստի ոչ համբառնայցէք զպարանոցս ձեր, եւ ոչ գնայցէք կանգուն, զի ժամանակն չար է։

4 Յաւուր յայնմիկ առից ի վերայ ձեր առակ. ողբասցեն ողբս ձայնիւ, եւ ասասցեն. Թշուառութեամբ թշուառացաք։ Մասն ժողովրդեան իմոյ լարով չափեցաւ, եւ ոչ ոք էր որ արգելոյր զնա դարձուցանել. անդք մեր բաժանեցան՝՝։

5 Վասն այնորիկ ոչ ոք իցէ որ արկանիցէ լարաբաժին ի վիճակ յեկեղեցւոջ Տեառն։

6 Մի՛ լայք արտասուօք, եւ մի՛ արտասուեսցեն ի վերայ այդորիկ. զի ոչ մերժեսցէ զնախատինս։

7 Որ ասաց թէ՝ Տուն Իսրայելի բարկացոյց զՈգի Տեառն, եթէ այս գնացք նորա իցեն, ոչ են բարւոք բանք նորա ընդ նմա, եւ ոչ ուղիղ գնացեալ է առաջի իմ ժողովուրդ իմ։

8 Ի թշնամութիւն հակառակեցաւ ընդդէմ խաղաղութեան իւրոյ. զմորթ նորա մորթեսցեն բառնալ զյոյս, զբեկումն պատերազմի։

9 Վասն այնորիկ առաջնորդք ժողովրդեան իմոյ անկցին ի տանց փափկութեանց իւրեանց. վասն չարութեան գնացից իւրեանց մերժեցան. մերձեցարուք ի լերինսն յաւիտենից։

10 Յոտն կաց եւ գնա, զի ոչ գոյ քեզ այդր հանգիստ. վասն պղծութեան ապականեցայք ապականութեամբ, հալածեցայք առանց ուրուք հալածելոյ։

11 Այս սուտ յարեաւ, կաթեաց ի քեզ գինի եւ արբեցութիւն, եւ եղիցի ի կաթուածոյ անտի՝՝ ժողովրդեանս այսմիկ։

12 Ժողովելով ժողովեսցի Յակոբ ամենեքումբք հանդերձ, եւ ընդունելով ընկալցի զմնացորդս Իսրայելի. եւ ի միասին արարից զդարձ նոցա. իբրեւ ոչխարք ի նեղութեան՝՝, իբրեւ հօտք ի մէջ մակաղատեղի իւրեանց. վարեսցին ի մարդկանէ ընդ խրամ.

13 զի՝՝ առաջի երեսաց նոցա, խրամատեցին եւ անցին ընդ դուռն, եւ ելին ընդ նա. ել եւ թագաւորն առաջի երեսաց նոցա, եւ Տէր առաջնորդեսցէ նոցա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan