Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԻՔԻԱՅ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ եղեւ բան Տեառն առ Միքիէ Մորստացի՝ յաւուրս Յովաթամայ եւ Աքազու եւ Եզեկեայ՝ թագաւորաց Յուդայ, զոր ետես ի վերայ Շամրնի եւ ի վերայ Երուսաղեմի։

2 Լուարուք, ժողովուրդք ամենայն, եւ ունկն դիցէ երկիր եւ ամենայն բնակիչք նորա. եւ եղիցի Տէր Աստուած ի միջի ձերում ի վկայութիւն, Տէր ի տանէ սրբոյ իւրմէ։

3 Զի ահաւասիկ խաղասցէ ի տեղւոջէ իւրմէ, իջցէ եւ հասցէ ի վերայ բարձանց երկրի։

4 Եւ շարժեսցին լերինք ի ներքոյ նորա, եւ ձորք հալեսցին իբրեւ զմոմ առաջի հրոյ, եւ իբրեւ զջուր հոսեալ ընդ զառիվայր։

5 Վասն ամպարշտութեանցն Յակոբու է այն ամենայն, եւ վասն մեղաց տանն Իսրայելի. իսկ արդ ո՞վ է ամպարշտութիւնն Յակոբայ, թէ ոչ Շամրին. եւ ո՞վ է մեղք տանն՝՝ Յուդայ, եթէ ոչ Երուսաղէմ։

6 Եւ եդից զՇամրին իբրեւ զտաղաւար մրգապահաց ագարակի՝՝, եւ ի տունկ այգւոյ, եւ կործանեցից ի խորխորատ զվէմս նորա, եւ զհիմունս նորա մերկացուցից։

7 Եւ զամենայն դրօշեալս նորա կոտորեսցեն, եւ զամենայն արձանս նորա այրեսցեն հրով. եւ զամենայն կուռս նորա արարից յապականութիւն. զի ի կապինաց պոռնկութեան ժողովեաց, եւ ի կապինաց պոռնկութեան ամփոփեաց։

8 Վասն այնորիկ կոծեսցի եւ ողբասցի, եւ գնասցէ մերկ եւ բոկ, եւ արասցէ՝՝ կոծ իբրեւ զվիշապաց, եւ սուգ իբրեւ զդստերաց համբարեաց։

9 Զի սաստկացան հարուածք նորա. քանզի հասին մինչեւ ի Յուդա, եւ մերձեցան մինչեւ ի դրունս ժողովրդեան իմոյ եւ յԵրուսաղէմ։

10 Որ ի Գէթդ էք՝ մի՛ մեծաբանէք, եւ որ յԱկկարիմդ էք՝ մի՛ նորոգէք ի տանէ զկատակութիւն. հող ի գլուխ լերուք ի վերայ կատակութեանց ձերոց։

11 Բնակեալն բարութեամբ ո՞չ ել ի քաղաքաց իւրոց. բնակիչք Սենարայ, կոծ առէք ի վերայ տանն որ մերձ է առ նա. բարձցէ ի ձէնջ զհարուածս ցաւոց։

12 Ո՞վ արար սկիզբն բարեաց բնակելոյն ի մէջ ցաւոց՝՝. զի իջին չարիք ի Տեառնէ ի վերայ դրանցն Երուսաղեմի։

13 Շաչիւն կառաց եւ դրնդիւն երիվարաց՝՝, բնակիչդ Լաքիսայ, նա է առաջնորդ մեղաց դստեր Սիոնի. զի ի քեզ գտան ամպարշտութիւնք Իսրայելի։

14 Վասն այնորիկ տացէ արձակեալս մինչեւ ի ժառանգութիւն Գեթայ, զտունս սնոտիս, ի նանիր եղեն՝՝ թագաւորացն Իսրայելի.

15 մինչեւ ի ժառանգիչս քո ածցեն բնակիչքդ Լաքիսայ ժառանգութեամբ՝՝. մինչեւ յՈդողամ հասցէ փառք դստեր Սիոնի՝՝։

16 Գերծիր եւ կտրեա ի վերայ փափուկ որդւոցն քոց, լայնեա զխզումն քո իբրեւ զարծուոյ, զի գերեցան ի քէն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan