Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Մատթեոսի Աւետարան 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Այլ իբրեւ էջ ի լեռնէ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդք բազումք։

2 Եւ ահա մատուցեալ բորոտ մի երկիր պագանէր նմա եւ ասէր. Տէր, եթէ կամիս, կարող ես զիս սրբել։

3 Ձգեաց զձեռն իւր եւ հասոյց ի նա Յիսուս եւ ասէ. Կամիմ, սրբեաց։ Եւ վաղվաղակի սրբեցաւ ի նմանէ բորոտութիւնն։

4 Եւ ասէ ցնա Յիսուս. Զգոյշ լեր, մի՛ ումեք ասիցես, այլ երթ ցոյց զանձն քո քահանային, եւ մատո զպատարագն զոր հրամայեաց Մովսէս ի վկայութիւն նոցա։

5 Եւ մտեալ ի Կափառնայում, մատեաւ առ նա հարիւրապետ մի, աղաչէր զնա,

6 եւ ասէր. Տէր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ՝ չարաչար տանջեալ։

7 Ասէ ցնա Յիսուս. Ես եկից եւ բժշկեցից զնա։

8 Պատասխանի ետ հարիւրապետն եւ ասէ. Տէր, չեմ բաւական եթէ ընդ յարկաւ իմով մտցես. այլ ասա բանիւ, եւ բժշկեսցի մանուկն իմ։

9 Քանզի եւ ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինեւ զինուորս. ասեմ սմա. Երթ, եւ երթայ. եւ այլում թէ. Եկ, եւ գայ. եւ ծառայի իմում թէ. Արա զայս, եւ առնէ։

10 Իբրեւ լուաւ Յիսուս, զարմացաւ, եւ ասէ ցայնոսիկ որ զհետն երթային. Ամէն ասեմ ձեզ, եւ ոչ յԻսրայելի այսպիսի հաւատս գտի երբեք։

11 Բայց ասեմ ձեզ զի բազումք յարեւելից եւ յարեւմտից եկեսցեն եւ բազմեսցին ընդ Աբրահամու եւ ընդ Սահակայ եւ ընդ Յակովբու յարքայութեան երկնից.

12 եւ որդիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ եւ կրճել ատամանց։

13 Եւ ասէ Յիսուս ցհարիւրապետն. Երթ, եւ որպէս հաւատացերդ՝ եղիցի քեզ։ Եւ ողջացաւ մանուկն նորա յաւուր յայնմիկ։

14 Եւ եկեալ Յիսուս ի տուն Պետրոսի, ետես զի զոքանչ նորա անկեալ դնէր տապացեալ.

15 կալաւ զձեռանէ նորա, եւ եթող զնա ջերմնն. յոտն եկաց եւ պաշտէր զնա։

16 Իբրեւ եղեւ երեկոյ, մատուցին առ նա դիւահարս բազումս, եւ եհան զայսսն բանիւ, եւ զամենայն հիւանդսն բժշկեաց.

17 զի լցցի բանն որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարէի. Նա զհիւանդութիւնս մեր վերացոյց եւ զցաւս մեր եբարձ։


ԳԿ.

18 Տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս զիւրեւ, հրամայեաց երթալ յայնկոյս։

19 Եւ մատուցեալ դպիր մի ասէ ցնա. Վարդապետ, եկից եւ ես զկնի քո, յոր վայր եւ երթիցես։

20 Ասէ ցնա Յիսուս. Աղուեսուց որջք գոն, եւ թռչնոց երկնից՝ բոյնք. այլ Որդւոյ մարդոյ ոչ գոյ ուր դիցէ զգլուխ իւր։

21 Եւ մի ոմն յաշակերտաց նորա ասէ ցնա. Տէր, տուր ինձ հրաման զի երթայց նախ թաղեցից զհայր իմ։

22 Ասէ ցնա Յիսուս. Եկ զկնի իմ, եւ թոյլ տուր մեռելոցն թաղել զմեռեալս իւրեանց։

23 Եւ իբրեւ եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա.

24 եւ ահա շարժումն մեծ եղեւ ի ծովուն մինչ նաւին ծածկել յալեաց անտի, եւ ինքն ննջէր։

25 Եւ մատուցեալ աշակերտքն յարուցին զնա եւ ասեն. Տէր, փրկեա զմեզ զի կորնչիմք։

26 Եւ ասէ ցնոսա. Ընդէ՞ր վատասիրտք էք, սակաւահաւատք։ Յայնժամ յարուցեալ սաստեաց հողմոցն եւ ծովուն, եւ եղեւ խաղաղութիւն մեծ։

27 Եւ մարդիկն զարմացան, եւ ասէին. Որպիսի՛ ոք իցէ սա, զի եւ հողմք եւ ծով հնազանդին սմա։

28 Եւ իբրեւ անց յայնկոյս յերկիրն Գերգեսացւոց, պատահեցին նմա դիւահարք երկու, ելեալք ի գերեզմանացն, չարաչարք յոյժ, որպէս զի չէր հնար անցանել ումէք ընդ այն ճանապարհ։

29 Եւ ահա աղաղակեցին եւ ասեն. Զի՞ կայ մեր եւ քո, Յիսուս, Որդի Աստուծոյ, եկիր տարաժամ տանջե՞լ զմեզ։

30 Եւ էր հեռագոյն ի նոցանէ երամակ մի խոզից արօտական։

31 Եւ դեւքն աղաչէին զնա եւ ասէին. Եթէ հանես զմեզ աստի, հրաման տուր մեզ երթալ յերամակ խոզիցն։

32 Եւ ասէ ցնոսա. Երթայք։ Եւ նոքա ելեալ գնացին յերամակն խոզից. եւ դիմեաց ամենայն երամակն ի դարէ անտի ի ծով, եւ մեռան ի ջուրսն։

33 Եւ խոզարածքն փախեան, եւ երթեալ ի քաղաքն պատմեցին զամենայն, եւ զիրս դիւահարացն։

34 Եւ ահա ամենայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի. իբրեւ տեսին զնա, աղաչեցին զի գնասցէ ի սահմանաց նոցա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan