Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Մատթեոսի Աւետարան 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Յաւուրսն յայնոսիկ գայ Յովհաննէս մկրտիչ քարոզել յանապատին Հրէաստանի,

2 եւ ասել. Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից.

3 զի սա է վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարէի, որ ասէ. Ձայն բարբառոյ յանապատի. Պատրաստ արարէք զճանապարհ Տեառն, եւ ուղիղ արարէք զշաւիղս նորա։

4 Եւ ինքն Յովհաննէս ունէր հանդերձ ի ստեւոյ ուղտու, եւ գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր, եւ կերակուր նորա էր մարախ եւ մեղր վայրենի։

5 Յայնժամ ելանէին առ նա ամենայն Երուսաղեմացիք եւ ամենայն Հրէաստան եւ ամենայն կողմն Յորդանանու,

6 եւ մկրտէին ի նմանէ ի Յորդանան գետ, եւ խոստովան լինէին զմեղս իւրեանց։

7 Եւ տեսեալ զբազումս ի սադուկեցւոցն եւ ի փարիսեցւոց եկեալս ի մկրտութիւն նորա, ասէ ցնոսա. Ծնունդք իժից, ո՞ ցոյց ձեզ փախչել ի բարկութենէն որ գալոցն է։

8 Արարէք այսուհետեւ պտուղ արժանի ապաշխարութեան.

9 եւ մի՛ համարիցիք ասել յանձինս թէ՝ Ունիմք մեք հայր զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող է Աստուած ի քարանցս յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու։

10 Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի. ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի՝ հատանի եւ ի հուր արկանի։

11 Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն է քան զիս, եւ ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա մկրտեսցէ զձեզ ի Հոգին Սուրբ եւ ի հուր.

12 որոյ հեծանոցն ի ձեռին իւրում, եւ սրբեսցէ զկալ իւր, եւ ժողովեսցէ զցորեանն ի շտեմարանս իւր, եւ զյարդն այրեսցէ անշէջ հրով։

13 Յայնժամ գայ Յիսուս ի Գալիլէէ ի Յորդանան առ Յովհաննէս մկրտել ի նմանէ։

14 Եւ Յովհաննէս արգելու զնա եւ ասէ. Ինձ պիտոյ է ի քէն մկրտել, եւ դու առ ի՞ս գաս։

15 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Թոյլ տուր այժմ, զի այսպէս վայել է մեզ լնուլ զամենայն արդարութիւնս։ Եւ ապա թոյլ ետ նմա։

16 Եւ իբրեւ մկրտեցաւ Յիսուս, ել վաղվաղակի ի ջրոյ անտի, եւ ահա բացան նմա երկինք, եւ ետես զՀոգին Աստուծոյ զի իջանէր իբրեւ զաղաւնի եւ գայր ի վերայ նորա։

17 Եւ ահա ձայն յերկնից որ ասէր. Դա է Որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan